Գալաքսին հյուրընկալել էր «Խթանելով ձեռնարկատիրությունը երիտասարդների համար» ծրագրի մասնակիցներին

Օրեր առաջ հյուրընկալել էինք Copernicus Berlin-ի և European Commission-ի կողմից կազմակերպված «Խթանելով ձեռնարկատիրությունը երիտասարդների համար» խորագրով փորձի փոխանակման ծրագրի մասնակիցներին՝ շուրջ 40 երիտասարդներ 8 երկրներից:

Yerevan Mall-ի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Շուշան Ավագիմյանը շրջայցի ընթացքում ներկայացրեց ընկերության ստեղծման պատմությունը, շուկայում մրցակցային առավելությունները, ինչպես նաև մարքեթինգային ու սպասարկման ոլորտների առանձնահատկությունները։

Այնուհետև «Գալաքսի» ընկերությունների խմբի Ռազմավարության և ինովացիայի գծով տնօրեն Էդգար Կարապետյանը կիսվեց բիզնես հայեցակարգերի ստեղծման և բիզնեսում արդյունավետ որոշումների կայացման մասին գաղափարներով և իր փորձով։

Նորություններ
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում
13 Հունիսի, 2025
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խումբը հյուրընկալել է Galeries Lafayette Group-ի ղեկավար կազմին․ Լուսանկարներ
12 Մայիսի, 2025
ԱՎԵԼԻՆ
Տիրամիսուի պատրասման մաստեր-կլաս` PAUL-ում
25 Ապրիլի, 2025
ԱՎԵԼԻՆ