«Գալաքսի» ընկերությունների խումբը և Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը ընդլայնում են համագործակցությունը

«Գալաքսի» ընկերությունների խումբը և Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ) համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ նպաստելու հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը։

Համագործակցության նպատակն է՝ կարևորելով Հայաստանում ֆրանսիական ընկերությունների, ապրանքանիշերի և բրենդների հիմնումը, հասցեական կիրառել համատեղ տնտեսական ներուժը նոր նախագծեր իրականացնելու ուղղությամբ։   

«Այս հուշագիրը ևս մեկ կարևոր քայլ է՝ ամրապնդելու հայ-ֆրանսիական գործարար հարաբերությունները: Այն հնարավորություն է գեներացնելու նոր բիզնես նախագծերի գաղափարներ և գործընկերների հետ իրականացնել դրանք»,- նշեց Հայկ Լորիկյանը` «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալը բիզնեսի զարգացման գծով:

Նշենք, որ «Գալաքսի» խումբը Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի անդամ է։

««Գալաքսին» այն ընկերություններից է, որը հանդիսանում է հաջողության, «նոու-հաուի» ներդրման և հավելյալ արժեք ստեղծող մոդել, և Հայաստանն ունի նման բիզնեսների կարիք: Այն նաև մրցակցային և ուժեղ մենեջմենթ ունեցող ընկերություն է, որը տիրապետում և հասկանում է վաղվա մարտահրավերները գլոբալիզացիայի համատեքստում: Նշեմ, որ արդեն մեկ տարի է, ինչ «Գալաքսի» ընկերությունների խումբը անդամակցում է մեզ»,- իր խոսքում ասաց Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ նախագահ Տիգրան Առաքելյանը։

Հիշեցնենք, որ ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը, որը ներկայացված է աշխարհի 46 երկրներում, շուտով իր դռները կբացի Երևանում։ Այն «Գալաքսիի» կողմից իրականացվող առանցքային բիզնես նախագծերից է:

Միջոցառման ընթացքում «Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդակցության տնօրեն Վահան Դիլանյանը ներկայացրեց Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցության նախադրյալները և զարգացման հնարավորությունները։ Նա կարևորեց նախաձեռնությունը ոչ միայն հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ակտիվացման, այլև Հայաստանում բիզնես համագործակցության մշակույթի ներբերման տեսանկյունից:

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի անդամներ, բիզնես համայնքի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիայի Ազգային ժողովի ներկայացուցիչներ։

***

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը: Իր գործունեության ավելի քան 20 տարվա ընթացքում «Գալաքսին» ստեղծել ու զարգացրել է 15 բիզնեսներ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում՝ ապահովելով կառավարումը և ռազմավարական զարգացումը։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոններն են եղել ոլորտային նորարարությունը, արդյունավետ թիմային ներգրավվածությունը և շարունակական ուսուցման հիման վրա մշակված պատասխանատու բիզնես մշակույթը:

Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ) ոչ առևտրային հիմնադրամ է՝ ստեղծված 2011 թվականին համաձայն Հայաստանի օրենսդրության: Պալատի գործունեությունը նպաստում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, խթանում է Հայաստանում ընկերությունների հիմնումը և զարգացնում է հայկական ձեռնարկությունների միջազգային ներուժը: Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ն իր առաքելությունն իրականացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և տնտեսական ծառայության հետ սերտ համագործակցությամբ:

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ