Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում

Զբոսաշրջային ոլորտում արդեն 1 տարի է, ինչ ծառայությունների մատուցման որակով առանձնանում է Եզնիկ Կողբացի 28 հասցեում գտնվող Gate2 ճամփորդական գործակալությունը:

Անկողմնակալ այցելուի առաջին տպավորությունն՝ ընդարձակ, հարմարավետ ու նորաոճ գրասենյակն է՝ 10-20 տարվա միջազգային խոշոր ավիաընկերություններում ու ճամփորդական գործակալություններում աշխատանքային նշանակալի փորձ ունեցող սերտիֆիկացված մասնագետներով: Նրանց հարուստ գիտելիքների կիրառման արդյունքում ընկերությունը ստանում է ինքնատիպ գրավչություն, որը դառնում է իր այցեքարտերից մեկը:

Տուրիզմում այս որակի մասնագետներին անվանում են «ճամփորդական դիզայներներ» (Travel designers), քանի որ ընկերությունում ստանդարտ տուրիստական փաթեթներ առաջարկելու մարքեթինգային հնարքների կիրառումը դուրս է Gate2-ի որդեգրած տեսլականի տրամաբանությունից: Յուրաքանչյուր այցելուի կողմից տրամադրված տվյալների համադրության պայմաններում առաջարկվում է ինքնատիպ ու էքսկլյուզիվ պրեմիում և լյուքս դասի առաջարկներ, որի արդյուքնում այցելուի ճամփորդությունը դառնում է հիշարժան:

Ընկերությունում վստահեցնում են, որ ոչ մի զանգ կամ դիմում հաճախորդներից անպատասխան չի մնում և իրենք առաջարկում են լավագույն պայմանները, որ այդ ժամանակահատվածի համար առկա է լինում տուրիստական շուկայում: Ծառայություններն ընդգրկուն են և ամբողջական: Կազմակերպվում են անհատական և խմբային ճամփորդություններ, ինչպես նաև հանգիստն աշխարհի յուրաքանչյուր կետում:

Այն իրագործելի է դարձել համագործակցության տարբեր ձևաչափերի` այդ թվում նաև էքսկլյուզիվ պայմանագրերի կնքման արդյունքում:

Ավիատոմսի և հյուրանոցի ամրագրում, առցանց հաշվառում, արտերկրում բիզնես հանդիպումների կազմակերպում, տրանսֆերներ, հանգստի կամ ճամփորդության ընթացքում տեսարժան վայրերի ու թանգարանների այցելության կազմակերպում, դրանց տոմսերի ամրագրում. այս ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է միայն կապ հաստատել Gate2-ի աշխատակցի հետ: Gate2-ի

կարևորագույն առավելություններից մեկը՝ կոնսիերժ ծառայության տրամադրումն է: Բավականին մեծ ջանք ու եռանդ է ներդրված այս ծառայությունը կայացնելու ու զարգացնելու համար:

Լիարժեք ուղևորությունը կամ հանգիստը նախապես պլանավորված մանրուքների մեջ է: Կոնսիերժ ծառայությունը ներդրվել է այն անձանց համար, ովքեր ցանկանում են խնայել ժամանակը և ազատվել ուղևորության պլանավորման դժվարություններից: Եվ դա է պատճառը, որ ընկերության «ճափորդական դիզայներները» նախևառաջ ծանոթանում են այցելուի ճանապարհորդական նախասիրություններին, ժամանակացույցին, բյուջեին և համապատասխան փաթեթ պատրաստում՝ հաշվի առնելով բոլոր դետալները:

Gate2-ի ծառայությունները չեն սահմանափակվում ուղևորությունների ամրագրմամբ․ առաջարկվում են լավագույն ռեստորաններն ու ժամանցի վայրերը: Տրամադրվում են ճանապարհորդական ուղեցույցներ ներքին տեղեկատվության համար, որն օգտակար կարող է լինել ճանապարհորդության ընթացքում՝ անկախ նրանից, պլանավորվել է ընտանեկան արձակուրդ,արկածային, թե ռոմանտիկ ճամփորդություն:

Կորպորատիվ սպասարկումն ընկերության ռազմավարական ուղղություններից է, մինչև այժմ տասնյակ ընկերությունների տրամադրվել են որակյալ ծառայություններ, ինչպիսիք են Pepsi-Cola Bottler Armenia-ն, «Գալաքսի» ընկերությունների խումբը և այլն: Gate2-ի աշխատակիցները հաճախորդների համար հասանելի են 24/7 ռեժիմով և պատրաստ են պատասխանել հարցերին ու կարգավորել առաջացած հնարավոր խնդիրները: 

«Տուրիստական գործակալության հիմնադրման նպատակը հասարակությանը տարբեր գնային սեգմենտներ

ում լավագույն փաթեթներն առաջարկելն է ու դրանց որակյալ տրամադրումը: Մինչ այժմ շուրջ 1000 հաճախորդներ են այցելել մեր գրասենյակ ու բոլորին տրամադրվել է անհատական փաթեթներ, իսկ հանգստից ու ճամփորդություններից մնացել են միայն լավ, բարի հիշողություններ ու մեր գործակալության ծառայություններից նորից օգտվելու ցանկություն»,-հայտնում է Gate2-ի գլխավոր տնօրեն Քրիստինա Բեգլարյանը:

Նրա խոսքով, ճամփորդականը տրամադրում է «tailor made» փաթեթներ, որոնք անկրկնելի են իրենց բնույթով: Առաջիկայում Ամանորն է, որին ընդառաջ Gate2-ն պատրաստում է նոր ուղղություններ ու նոր զգացողություններ առաջարկել նրանց, ովքեր նախընտրում են հարմարավետությունը, ժամանակակիցն ու գեղեցիկը:

Gate2 տուրիստական ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին: 10 և ավելի տարիների փորձառությամբ մասնագետները կազմակերպում են ճամփորդություններ, բիզնես հանդիպումներ արտերկրում: Ընկերությունն առաջարկում է որակյալ տուրիստական ծառայություններ՝ տոմսերի և հյուրանոցների ամրագրում, կոնսիերժ ծառայություններ, բիզնես հանդիպումների կազմակերպում արտերկրում անհատական և խմբային ճամփորդություններ, ինչպես նաև հանգիստ՝ աշխարհի յուրաքանչյուր կետում:

Նորություններ
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպում է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի հետ
25 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ