«Նավապետ Քիդ»-ը կանգնում է կրթության կողքին

Երեխաների մոտ կրթության հանդեպ հետաքրքրությունը եւ ֆիզիկական ակտիվությունը խրախուսելու նպատակով «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում գտնվող «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը համագործակցություն է սկսել կրթական հաստատությունների հետ: Կենտրոնի տնօրեն Աննա Մելքոնյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է կրթական հաստատությունների հետ իրականացվող ծրագրերի, իրենց բիզնես մոդելի առաքելության եւ զարգացման հեռանկարների մասին:

 

– Ինչպե՞ս զարգացավ կրթական հաստատությունների հետ համագործակցության միտքը։

– «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը երեխաների եւ նրանց ծնողների հետ շփվելու, աշխատելու ավելի քան 8 տարվա փորձ ունի: Մենք հասկանում ենք, թե երեխաներն ինչքան ժամանակ են անցկացնում հեռախոսների մեջ, հեռուստացույցների եւ համակարգիչների առջեւ, ինչ էլ իր հերթին երեխաներին կտրում է թե՛ ուսման, թե՛ ֆիզիկապես ավելի ակտիվ լինելու համար ժամանակ տրամադրելուց։ Հայաստանում գրեթե ոչ մի տեսակ խաղահրապարակ կամ նման այլ վայր չկար, որը երեխաներին կմոտիվացներ ավելի լավ սովորել, ինչի արդյունքում էլ կտրամադրեր նվեր-խաղեր, որն է իր հերթին կնպաստեր նրանց ֆիզիկական ակտիվությանը։

Հենց դրանից ելնելով էլ հասկացանք, որ մեր կենտրոնը պետք է անպայման կանգնի կրթության եւ ուսումնական հաստատությունների կողքին։ Մենք հավատացած ենք, որ կրթությունն է պետության կորիզը եւ խելացի ու իրենց ընտրությունը ունեցող եւ պատրաստված սերունդ պետք է մեծացնել։ Ընդհանուր միտքը սա էր, եւ այս մոտիվով ու հորդորով էլ գնացինք դպրոցներ։

 

 

– Կա՞ն հաստատություններ, որոնց հետ արդեն համագործակցում եք եւ ի՞նչ նախագծեր եք իրականացնում:

– Այո, արդեն համարյա մեկ տարի է աշխատում ենք «Այբ» դպրոցի հետ: Մասնակցել ենք «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին, շուտով կմասնակցենք նաեւ «Մեղու» հայերենի մրցույթին, որոնց շուրջ 5000–7000 երեխա է մասնակցում:

Համագործակցում ենք նաեւ «Աբակուս» մենթալ թվաբանության կենտրոնի հետ, որը եւս այս ամիս օլիմպիադա է անցկացնելու՝ մոտավորապես 300 մասնակցով: Քանի որ այս համագործակցության որոշումը շատ ինքնաբուխ ստացվեց, որոշեցինք, որ այս տարի կսկսենք հովանավորչության տարբերակից: Այսինքն՝ մեր կենտրոնում խաղալու քարտեր կնվիրենք այն երեխաներին, որոնք ոչ միայն դպրոցական օլիմպիադաներում հաղթող երեխաներին, այլեւ նրանց, որոնք չեն հաղթում, բայց մասնակցում են, ձգտում ունեն ավելի լավ սովորելու: Իսկ թե այդ խաղալու հնարավորությունն ինչով է լավ, ասեմ, որ մեզ մոտ երեխաները չեն նստում, ֆիզիկապես ակտիվ են, ինչը շատ է պակասում այսօրվա երեխային։ Գտնում ենք, որ կրթություն+ակտիվ խաղեր կապը գուցե երեխաներին ինչ-որ մի ձեւ կօգնի ավելի լավ ու ճիշտ ուղիով առաջ շարժվել:

 

– Խնդրում եմ ներկայացնել նաեւ, թե «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը որպես բիզնես մոդել ի՞նչ առաքելություն ունի:

– Մենք առաջին մեծ փակ խաղահրապարակն ենք, որը թեմատիկ ուղղվածություն ունի՝ իր գրքերով եւ խաղալիքներով։ Այսինքն՝ միայն «չոր» բիզնես կառույց չենք, այլ գաղափար ենք: Բացի թեմատիկ գաղափարից՝ չենք կարողանա այս բիզնես մոդելը ճիշտ վարել, դիմանալ մրցակցությանը, եթե ճիշտ չվերաբերվենք մեր հաճախորդներին։

Մեր մյուս եւ ամենակարեւորը գաղափարն այն է, որ այս բիզնեսի մեջ պահպանենք ճիշտ սպասարկումը՝ կենտրոն այցելող երեխաների եւ նրանց ծնողների համար: Միշտ փորձում ենք ինքներս լինել հաճախորդի դերում, ինչի արդյունքում էլ չվազելով թրենդների հետեւից, քանի որ միշտ կլինեն նորերը, կբացվեն ավելի լավերը, կարողանում ենք մինչ օրս լինել ամենալավ խաղահրապարակներից մեկը Հայաստանում։


 

-Ինչպիսի՞ զվարճանքի կարիք ունի այսօրվա երեխան եւ որքանո՞վ եք դուք բավարարում այդ կարիքները։

– Այսօրվա երեխաների զվարճանքի բնույթը շատ փոխվել է, նրանց մոտ պակասում է ակտիվ ժամանակը եւ սոցիալական շփումը: Նրանք հիմնականում իրենց ժամանակն անցկացնում են հեռախոսների, համակարգիչների դիմաց, ծնողները եւս իրենց ազատ ժամանակն անցկացնում են գաջեթների դիմաց եւ սա մեծ խնդիր է: Երեխաները կարիք ունենք շփման, կարիք ունեն ինչ-որ մեկի, ով այդ միջավայրից իրենց կհանի։

Երբ երեխան գալիս է «Նավապետ Քիդ», նա ստանում է այն, ինչը մենք ունեցել ենք մենք մանկության տարիներին՝ ակտիվ խաղեր եւ շփում։ Բացի նրանից, որ մեզ մոտ երեխան ամենատարբեր տեսակի խաղերից է օգտվում, ակտիվ ժամանակ է անցկացում, ստանում է հնարավորություն նաեւ իր սոցիալական շփման կարիքները լուծելու՝ շփվելով կենտրոնի աշխատակիցների հետ: Երեխաներից շատերն արդեն գալիս են որեւէ աշխատողի համար, անունը գիտեն, սպասում են նրա հետ հանդիպմանը։

 

– Ձեր կենտրոնն ունի՞ մարտահրավերներ եւ ինչպե՞ս է դրանք հաղթահարում։

– Մարտահրավերներ շատ ենք ունեցել, հատկապես վերջին 3-4 տարվա ընթացքում։ Ամեն ինչ սկսվեց կորոնավիրուսի համավարակից, երբ կենտրոնը փակվեց եւ ընդհանրապես չաշխատեց, հետո երբ վերադարձանք՝ պատերազմը սկսեց։ Հասկացանք, որ միակ տարբերակը այդ մարտահրավերներն ընդունելու, այսպես ասած, մարդկանց սրտով գնալն է. սպասարկել նրանց ամենաբարձր մակարդակով, ինչն ամենակարեւորն է մեր ոլորտում:

Մեր աշխատակիցները ամենազգայուն գործի հետ են առնչվում, քանի որ ծնողը վստահելով նրանց՝ բերում եւ իր երեխային թողնում է խաղահրապարակում: Հենց այս նպատակով էլ աշխատակիցները նախքան աշխատանքի անցնելը՝ երկար նախապատրաստական փուլ եւ թրեյնինգներ են անցնում: Բոլորս ենք այս գործի մեջ ներգրավված, որ կարողանանք հաճախորդին մեր կենտրոնից ուրախ ճանապարհել, իսկ երբ նա մեզ մոտից գնում է ժպիտով՝ անպայման նորից վերադառնում է:

 

 

– Խոսենք նաեւ կենտրոնի զարգացման հեռանկարների եւ ծրագրերի մասին։

– Ներկայիս ամենակարեւոր ծրագիրը կրթության ոլորտի հաստատությունների հետ համագործակցության ընդլայնումն է եւ այս ուղղությամբ մեծ ծրագրեր ունենք գալիք տարվա հետ կապված։ Օրինակ՝ «Այբ»-ի կամ «Աբակուս»-ի հետ միանգամից իրար հասկացանք եւ սկսեցինք միասին ակտիվ աշխատել: Ի տարբերություն նրանց՝ պետական դպրոցները մի փոքր ավելի փակ են, բայց հուսամ համագործակցության տարբերակներ կգտնենք նրանց եւս: Մենք բաց ենք բոլոր առաջարկների համար։ Համագործակցության այս օրինակով ուզում ենք, որ մնացած ընկերությունները, բիզնեսները, զվարճանքի կենտրոնները, խաղահրապարակները եւս գնան դեպի կրթություն։

Ընդհանուր զարգացման մեծ ծրագրեր ունենք, որոնք այս պահին քննարկումների փուլում են, փորձելու ենք ծավալվել եւ ավելի հետաքրքիր դառնալ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։

Այս ամենին զուգահեռ փորձում ենք նաեւ աշխատանքային միջավայրն այնպես զարգացնել, որ այն ավելի ու ավելի լավը դառնա ոչ միայն հաճախորդի, այլեւ աշխատողների համար եւս, որ կարողանան լավ սպասարկում եւ ժպիտ նվիրել մեր այցելուներին:

ավելին
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առ ...
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ