Մինչ այժմ staff.am այցը եղել է տարբեր՝ ՏՏ, հեռահաղորդակցության, վաճառքի, սպասարկման և այլ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ։ Յուրաքանչյուրն առանձնացել է իր մոդելով, կորպորատիվ մշակույթով ու արժեքներով, իսկ այժմ պատկերացրեք մեկ ընկերություն, որը համախմբում և գլխավորում է այս միմյանցից խիստ տարբեր ոլորտների ընկերություններն ու ստեղծում եզակիություն հայաստանյան շուկայում։
Խոսքը Հայաստանի լավագույն ու շատ մասնագետների կողմից ցանկալի գործատու «Գալաքսի» ընկերությունների խմբի մասին է, որի մեջ են ներառված հետևյալ ընկերությունները՝ MegaFood, Ucom, IU Networks, Yerevan Mall, Time, Chronograph, MegaToys, MegaSport, Pahest33, SantaFe.
Այս տարիների ընթացքում «Գալաքսին» ի շնորհիվ իր մեծ համայնքի ցույց է տվել իր գերազանցությունը տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, ինչի մասին էլ այսօր կզրուցենք «Գալաքսի» ընկերությունների խմբի Համայնքի զարգացման պատասխանատու Լիլիթ Պողոսյանի հետ։
Լիլիթ, շնորհակալություն StaffMedia նախագծի շրջանակներում «Գալաքսիի» «տիեզերական» ուղու մասին մեզ հետ կիսվելու համար:
«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանում գործում է ավելի քան 20 տարի՝ որտեղի՞ց սկիզբ առավ այս հեռանկար ունեցող ճանապարհը։
«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին, և այդ ժամանակից ի վեր որակապես նոր փոփոխություններ է բերել իր գործունեության բոլոր ոլորտներում: Սկզբում սննդի մատակարարման ընկերություն էր, շուտով ընդլայնեց իր պորտֆոլիոն՝ ներգրավվելով սպառողական ապրանքների, մանրածախ վաճառքի, անշարժ գույքի, սպասարկման, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում:
Ներկայումս «Գալաքսիի» պորտֆոլիոն ներառում է 15 բազմաոլորտ ընկերություններ 3 երկրում՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս։
Տարբեր ոլորտներում գործող Հայաստանի առաջատար ընկերություններ, ավելի քան 2000 աշխատակից, 20-ամյա հաջողության պատմություն․ ի թիվս այս ոգևորող ձեռքբերումների, ի՞նչ այլ հաջողություններ եք գրանցել այս ընթացքում․
Ձեռքբերումները նաև արդյունք են «Գալաքսիի» մարդակենտրոն մոտեցման։ Այստեղ յուրաքանչյուր աշխատակից մասն է կազմում այդ մեծ համայնքի՝ տեղեկացված լինելով, թե որտեղ է գտնվում ընկերությունն այժմ և ուր է գնում։ Այս առումով բավականին հետաքրքիր էր տեղեկանալ, թե ինչ ժամանակակից գործիքներ են կիրառվում «Գալաքսիի» կողմից խմբի ընկերությունների միջև ներքին հաղորդակցության նման բարձր մակարդակ ապահովելու համար։
2020թ․ համավարակն իր հերթին ավելացրեց նոր գործիքակազմ ներքին հաղորդակցության ապահովման համար։ Օրինակ, համաձայն “KPMG 2020 CEO Outlook: COVID-19 Special Edition”-ի, հարցմանը մասնակցած ղեկավարների 77%-ը նշել է, որ կընդլայնեն թվային հաղորդակցության գործիքներն ավելի լայն հաղորդակցություն և համագործակցություն ապահովելու համար։ Իսկ ինչպիսի՞ն էր «Գալաքսիի» արձագանքը համավարակին․
Զրույցի ընթացքում առիթը բաց չթողեցինք քննարկել նաև «Գալաքսիում» արտաքին հաղորդակցության ուղիների մասին, որոնք, ի դեպ, իրենց արդյունավետությամբ չեն զիջում ներքին հաղորդակցությանը․
Անկախ գործունեության ոլորտից՝ բիզնեսի հաջողության ինտեգրալ մասն են կազմում աշխատակիցները, որքան շատ ներդրում աշխատակիցների աճի և զարգացման մեջ, այնքան շատ արդյունք ու առաջընթաց։ Իսկ հետաքրքիր է՝ ի՞նչ մոդելներ են ներդրված «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից աշխատակիցների մասնագիտական աճի և կատարողականության բարձրացման համար։
Որպես բազմաճյուղ հոլդինգային ընկերություն՝ մենք կարողանում ենք արդյունավետ կերպով իրականացնել գիտելիքների փոխանակում (knowledge exchange), հարստացնել փորձը, ինչի շնորհիվ ստեղծվում են արդյունավետ սիներգիաներ` կառավարման, որոշումների ընդունման, կատարողականի բարձրացման ապահովման և այլ ուղղություններով։
Ամփոփենք մեր ինֆորմատիվ զրույցը՝ խոսելով ապագայի «Գալաքսի» ընկերությունների խմբի մասին։