Բարի Լուսո

Գործընկեր`«Կաթիլ Բենդ»

Նախագծի մեկնարկ` Հունվար, 2024թ․

Նախագծի անվանումը` «Բարի Լուսո»

Նախագծի մասին

«Բարի լուսո աստղ էրևաց, աղոթարան դռներն ի բաց»… այս տողերով է սկսում 1885թ.-ին Կաթողիկոս Ամենայն Հայոց Խրիմյան Հայրիկի կողմից արձանագրված ժողովրդական բանահյուսության այս բացառիկ կտորը, որը հայ մարդու հավատքի ու աշխատասիրության մասին է: 1970-ականներին ազգագրագետ, վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանը ձայնագրում է այն արխիվի համար ու սովետական միության երկաթե վարագույրից այն կողմ հայերն առաջին անգամ լսում են այս երգը` հուզիչ, պարզ ու մաքրամաքուր: Սիմվոլիկ նշանակության այս ստեղծագործությունը ինքնության ու հավատքի պայքարի այս դժվարին ժամանակներում միավորել է ստեղծարար մասնագետների, արտիստների, երաժշտագետների, որոնք երեք ամիս շարունակ աշխատել են` կյանքի կոչելու «Գալաքսի» հիմնադիրների պարզ ու շիտակ գաղափարը` ամրապնդել ու վերագտնել Սուրբ Ծննդյան տոնի կենսական խորհուրդը ամեն հայ ընտանիքի համար:

Նախագծի մասին ավելին՝ այստեղ:

Նորություններ
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպում է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի հետ
25 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ