Արամ Խաչատրյանն ընտրվեց Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հոգաբարձուների խորհրդի անդամ

Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի (Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ընթացքում «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը միաձայն ընտրվել է Խորհրդի անդամ:

Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ գործունեության նպատակն է` նպաստել Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, խթանել Հայաստանում ընկերությունների հիմնումը և զարգացնել հայկական ձեռնարկությունների միջազգային ներուժը: Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ-ն իր առաքելությունն իրականացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և տնտեսական ծառայության հետ սերտ համագործակցությամբ:

«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանում ներկայացնում է հանրահայտ ֆրանսիական Paul ապրանքանիշը:

«Գալաքսի»-ն նախորդ տարվանից հանդիսանում է Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ-ի անդամ` միանալով «CCI France» միջազգային համայնքին, որը ներառում է ամբողջ աշխարհում շուրջ 33 հազար անդամ-ընկերություն 125 առևտրաարդյունաբերական պալատներում:

Իսկ այս տարվա հունիսին «Գալաքսի»-ի և Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր, որի նպատակն էր հասցեական կիրառել համատեղ տնտեսական ներուժը նոր նախագծեր իրականացնելու ուղղությամբ՝ կարեւորելով Հայաստանում ֆրանսիական ընկերությունների, ապրանքանիշերի եւ բրենդների հիմնումը։

 

Պաշտոնական Հաղորդագրություններ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2025»-ի ֆուտզալի 5-րդ առաջնության հաղթողը
Արդեն 5-րդ տարին է, ինչ «Գալաքսի» ընկերությունների խումբը կազմակերպում է «Գալաքսի չեմպիոնների լիգա» ֆուտզալի ...
16 Սեպտեմբերի, 2025
ԱՎԵԼԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ «Սանտաֆե» բացօթյա սրճարան-ռեստորանը դադարեցրել է իր գործունեությունը «Գալաքսի» ընկերու ...
11 Ապրիլի, 2025
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խումբը ղեկավար կազմով ամփոփել է 2024-ը. տեղի է ունեցել առաջատար ընկերությունների պարգևատրում
«Գալաքսի» ընկերությունների խումբը Ձիթողցյանների տուն-պատկերասրահում ամփոփել է 2024-ին կատարված աշխատանքները: ...
26 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ