«21 դասեր և 21 մարտահրավերներ»

Մենք մտահոգված ենք ներկայով, ապրում ենք բացառապես առօրյա հոգսերով, փորձում ենք տալ լուծումներ ամենօրյա խնդիրներին, և ընթացիկ ձախողումների ու ձեռքբերումների միջև չենք էլ նկատում, որ ինչ-որ տեղ հեռվում ուրվագծվում է մեր ապագան, որը հակասկան է և խնդրահարույց։ Տրվելով տեխնոլոգիական առաջընթացների գայթակղությանը՝ մենք ստեղծել ենք գերխելացի համակարգեր, որոնք ապագայում հնարավոր է դառնան մարդկության կործանման պատճառը։ Կարող է արդյոք «մոտալուտ ապագան» նվազեցնել մարդու դերն ու կարևորությունը մոլորակի վրա։ Կդառնա արդյոք մարդը «անպետք դասակարգ»։

2020-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը Newmag հրատարակչության գործընկերությամբ հայերեն թարգմանությամբ ներկայացրեց 21-րդ դարի ամենաքննարկված գիտնական, տեսաբան Յուվալ Նոյ Հարարիի հայտնի եռագրությունը` «Sapiens», «Homo Deus» և «21-րդ դարի 21 դասերը»: Առաջին իսկ գրքի նախաբանում «Գալաքսի» ընկերությունների խումբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանը գրեց, որ որպես գործարար, որ երազում է Հայաստանը ինովացիայի գլոբալ քարտեզին տեսնել այս եռագրության թարգմանությունը հայալեզու ընթերցողին գլոբալ երկխոսության մասը դարձնելու և աշխարհը ճանաչելով սեփական ապագան ուրվագծելու մասին է:  Եվ այսպես, Galaxy Group of Companies-ը ը և Newmag-ը նախաձեռնել էր առաջին քննարկմանը այս համատեքստում` «գիրք, գինի, քննարկումներ» ֆորմատով:

«21 դասեր և 21 մարտահրավերներ». Կրթություն, բիզնես, ապագայի աշխատաշուկա, ի՞նչ է մեզ սպասվում: Պատերազմ, կորոնա, fake news և քաղաքական ճգնաժամեր. ի՞նչ դասեր ենք քաղել 21-րդ դարի աղետներից և կկարողանա՞նք կանխել հաջորդ պատերազմները` կրթության օրակարգով և տնտեսական զարգացմամբ։ Քննարկման խոսնակները` կրթության, բիզնեսի և ապագայի աշխատաշուկայի օրինակներով անկեղծ երկխոսություն ունեցան` բարձրաձայնելով ցավոտ կետերն ու լուծման տարբերակներ առաջարկելով: Խոսնակներից Շուշան Հարությունյանը, ով «Գալաքսի» ընկերությունների խումբի Հաղորդակցության տնօրենն է, խոսեց հասարակության բևեռացման և տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում առաջացած էթիկական, իրավական և սոցիալական մարտահրավերների մասին: Հայկ Մանասյանը, ով Manassian Group խորհրդատվական և կրթական կենտրոնի հիմնադիր-տնօրեն է, խոսեց մասնագիտական կրթության հանդեպ փոփոխվող պահանջների և զարգացման հնարավորությունների մասին: Արտակ Ալեքսանյան, «ՆյուՄեգ» հրատարակչության գործադիր տնօրեն է, խոսեց հանրային հավաքական անպատրաստության մասին:

Պաշտոնական Հաղորդագրություններ
ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԱՆԿԱՍԿԱԾ ԹՎԱՅԻՆ Է ՈՒ ԿԱՆԱՉ
Երեխաներին հեռահաղորդակցությունը պիտի որ ձանձրալի լինի: Երկար-բարակ լարերի միացում, ռադիոալիք, հաղորդիչ: Բայ ...
17 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
UCOM-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը, և Ericsson Nikola Tesla-ն՝ ժամանակակից ՏՀՏ արտադր ...
16 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
Գալաքսի ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին
«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) այսուհետ կհամագործակցեն նոր ...
17 Ապրիլի, 2023
ԱՎԵԼԻՆ