«Homo Deus. Ապագայի համառոտ պատմությունը» հասանելի է արդեն հայերեն…

«Homo Deus. Ապագայի համառոտ պատմությունը» Յուվալ Նոյ Հարարիի 3-րդ աշխատությունն է՝ «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «21-րդ դարի 21 դասերը» գրքերից հետո:

Երկու տարվա ընթացքում այն վաճառվել է աննախադեպ՝ վեց միլիոն օրինակով: Թարգմանվել՝ հիսուն լեզվով, այժմ արդեն նաև՝ հայերեն:

Հայերեն հրատարակության համար Newmag հրատարակչությանը աջակցել է «Գալաքսի» ընկերությունների խումբը:

««Գալաքսի» ընկերությունների խումբը մարդակենտրոն և ապագայակենտրոն ընկերություն է։ Մենք շատ ենք կարևորում մտքի առաջնորդությունն ու շարունակական կրթությունը։ Անընդհատ փոփոխվող այս աշխարհում, ինքնազարգացման ճանապարհին Յուվալ Նոյ Հարարիի եռագրությունը կարող է հրաշալի ուղեցույց լինել», – գրքի հայերեն թարգմանության հեռուստաշնորհանդեսին նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի բովանդակության և ստեղծագործական ծրագրերի պատասխանատու Սոսսի Խանիկյանը։

Գիրքն այն բացառիկ դարաշրջանի մասին է, որում ապրում ենք, և որը թևակոխելու ենք մոտ ապագայում։

«Homo Deus. Ապագայի համառոտ պատմությունը» կոտրում է կարծրատիպեր, փոխում մտածելակերպ և դառնում անփոխարինելի աշխատություն դեպի 21-րդ դարի գլխապտույտ իրականություն:

Պաշտոնական Հաղորդագրություններ
«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» խորագրով մշակու ...
13 Դեկտեմբերի, 2025
ԱՎԵԼԻՆ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2025»-ի ֆուտզալի 5-րդ առաջնության հաղթողը
Արդեն 5-րդ տարին է, ինչ «Գալաքսի» ընկերությունների խումբը կազմակերպում է «Գալաքսի չեմպիոնների լիգա» ֆուտզալի ...
16 Սեպտեմբերի, 2025
ԱՎԵԼԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ «Սանտաֆե» բացօթյա սրճարան-ռեստորանը դադարեցրել է իր գործունեությունը «Գալաքսի» ընկերու ...
11 Ապրիլի, 2025
ԱՎԵԼԻՆ