«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների հրավերով տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար նախաճաշ

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանի և խմբի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի հրավերով տեղի է ունեցել գործարար նախաճաշ Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԲուշԴյուՌոն դեպարտամենտի խորհրդի անդամների և գործարարաների հետ:

Երեք տասնյակից ավել ֆրանսահայ գործարարներ բիզնես նախաճաշի ընթացքում քննարկել են Հայաստանում գործարար կապերի խորացման ու համագործակցության նոր ճանապարհներ նախագծելուն ուղղված հարցեր: Ֆրանսահայ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ֆրանսիայի ԲուշԴյուՌոն դեպարտամենտի և ԷքսՄարսելՊրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալը, Մարսելի նախկին փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը և այլոք

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը ներկայացրել է ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերն ու բիզնես ուղղությունները, որին հաջորդել է մասնագիտական քննարկում

«Հայֆրանսիական գործարար հարաբերությունների խորացումը կարևոր է մեզ համար: Մենք հայֆրանսիական բիզնես համագործակցության նախադեպ ունենք՝ ի դեմս Հայաստանում արդեն երկու տարի ակտիվ գործունեություն  ծավալող, 1889 թվականին Ֆրանսիայում հիմնադրված PAUL սրճարանի, որ մեր հայրենակիցների սիրելի վայրերից մեկն է դարձել».- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը

Բիզնես նախաճաշը կազմակերպվել էր նորաբաց Courtyard by Marriott Yerevan  հյուրանոցային համալիրում։ 

Նշենք, որ 1999թ հիմնադրված «Գալաքսի» ընկերությունների խումբը պարբերաբար նախաճաշի ձևաչափով հանդիպումներ է կազմակերպում գործարար համայնքի հետ` նոր նախագծերի քննարկման և համայնքի զարգացման համար:

Պաշտոնական Հաղորդագրություններ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը
Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին  «Գալաքսի» ընկերո ...
04 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը
Մասնակից թիմերի համերաշխության քայլով, երկրպագուների ծափահարություններով ու հանդիսավորությամբ մեկնարկեց « ...
21 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստը
Հայ-ռուսական գործարարի և ներդրողների երկխոսության ակումբը` «ՌԱՊԻԴ»-ը, որը միավորում է ավելի քան 40  գործարարն ...
13 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ