Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը

Մասնակից թիմերի համերաշխության քայլով, երկրպագուների ծափահարություններով ու հանդիսավորությամբ մեկնարկեց «Գալաքսի» ընկերությունների խմբի չեմպիոնների լիգա 2024 ֆուտզալի առաջնությունը: Այն «Գալաքսի» ընկերությունների խմբի կորպորատիվ մրցաշարն է` խմբի կազմում հանդես եկող ընկերությունների թիմերի միջև: Ֆուտզալի մրցաշարն անց է կացվում արդեն չորրորդ տարին, և 2024-ին հայտագրված թիմերն են` Cofix, Megafood, Ucom, PAUL, Galaxy Group, Santafe, TI’ME, Yerevan Mall թիմերը:


«Այս մրցաշարն ինչոր առումով «Գալաքսի» մեծ ընտանիքի ուժի, համերաշխության, առողջ մրցակցության արտացոլումն է: Այն ցույց է տալիս, թե մենք որքան անզիջում կարող ենք լինել մրցակցության մեջ և որքան միասնական` ընկերության մեջ: Եթե հետհայացք գցեմ մեր նախորդ չորս տարիներին, պիտի արձանագրեմ, որ այն, ինչ ընկերական հավաքների ու սպորտային ժամանցի միջոց էր տարիներ առաջ, այսօր արդեն մի ամբողջ համայնքի տարվա ամենասպասված միջոցառումն է: Հավատացած եմ, որ այս մրցաշարի միջոցով մենք նպաստում ենք խմբի աշխատակիցների շրջանում  առողջ ապրելակերպի տարածմանը և թիմային ոգու ամրապնդմանը»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:



«Գալաքսի չեմպիոնների լիգան» անց է կացվում Գազպրոմ Արմենիայի միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանող ուսումնասպորտային համալիրում: Մրցաշարը տևում է 15 oր, սակայն կազմակերպչական աշխատանքները սկսում են ուղիղ մեկ տարի առաջ: Մասնակից թիմերը բաժանված են երկու խմբի և պայքարում են շրջանաձև մրցակարգով: Ընկերությունների գլխավոր տնօրեններն ու ղեկավար կազմերը հաճախ իրենք էլ խաղում են առաջնագծում` որպես ցուցիչ այն հանգամանքի, որ  «Գալաքսի» ընկերությունների խմբում կարելի է հաջողել և’ կարիերայում, և’ սպորտում:

Նշենք, որ «Գալաքսի» չեմպիոնների լիգա մրցաշարի 2021-ի հաղթողն է եղել Ucom թիմը, 2022-ին և 2023-ին հաղթել է Megafood-ը: Մրցաշարի կազմակերպումն ու բրենդավորումն իրականացրել է «ԱքսելՄոնդրիան» ընկերությունը, իսկ մրցաշարի արդյունքները կամփոփվեն հուլիսի 1-ին:

***

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Գուրգեն Խաչատրյանի, Արտյոմ Խաչատրյանի և Արամ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ «Գալաքսին» Հայաստանի ամենամեծ սոցիալական պատասխանատվության և համայնքի զարգացման նախագծեր իրականացնող ընկերությունն է, որի իրականացրած նախագծերի տարեկան ուղիղ շահառուների թիվը գերազանցում է մի քանի հազարը:  «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի լավագույն գործատուներից է` 3000-ը գերազանցող աշխատակիցներով:

Պաշտոնական Հաղորդագրություններ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը
Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին  «Գալաքսի» ընկերո ...
04 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստը
Հայ-ռուսական գործարարի և ներդրողների երկխոսության ակումբը` «ՌԱՊԻԴ»-ը, որը միավորում է ավելի քան 40  գործարարն ...
13 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Courtyard by Marriott Yerevan-ը իր հյուրընկալ դռները բացեց ապրիլի 6-ին՝ Տերյան 5 հասցեում
Հպարտ ենք ներկայացնելու «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Courtyard by Marriott Yerevan-ը, որն իր հյուրընկալ ...
15 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ