Ապագա բիզնես առաջնորդները. «Գալաքսի» ընկերությունների խումբն ամփոփել է «ապագա գործարարների» նախագիծը

Հուզված են երեխաները, առավել հուզված են ծնողները. «Գալաքսի» ընկերությունների խմբի երկու ամիս տևած աշխատանքային պրակտիկայի վերջին ներկայացումը հենց երեխաններինն է: Նրանք ամփոփում են իրենց ստացած գիտելիքներն ու պատմում ապագա պլանների մասին` նոր նախագծեր, նոր երազանքներ, ամեն ինչ առջևում է: Ավարտական միջոցառմանը ներկա էին երեխաների մենթորները` ընկերությունների տնօրենները, ինչպես նաև երեխաների ծնոնղները, խմբի աշխատակիցները:

«Գալաքսի» ընկերությունների խումբը մշտապես խրախուսում է իր համայնքի անդամների և նրանց ընտանիքների մասնակցությունը սպորտային, մշակութային և սոցիալական նախագծերին, ինչը մեզ դարձնում է ավելի համախմբված և ուժեղ։ Ուրախ ենք, որ այս նախաձեռնության շրջանակում առիթ ենք ունեցել հյուրընկալելու մեր համայնքի ամենաթանկ անդամներին՝ երեխաներին»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը՝ The Futures Business Internship-ի փակման պաշտոնական արարողության ժամանակ:

Բիզնեսը հնարավորությունների արվեստ է և հաշվարկների գիտություն․ այն բացահայտելու համար «Գալաքսի» համայնքի բոլոր ընկերությունների աշխատակիցների երեխաները մեկ ամիս շարունակ տարբեր հանդիպումներ են ունեցել «Գալաքսի» բիզնես առաջնորդների հետ, այցելել են ընկերությունների հետնաբեմ, քննարկում ու թիմային աշխատանք են ունեցել։ Նախաձեռնությանը ներգրավված են եղել 10-ից 14 տարեկան 28 երեխա, որոնք ունեցել են 7 հանդիպում: Նրանք հնարավորություն են ունեցել այցելելու «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող «Մեգաֆուդ», «Փոլ Հայաստան», «Թայմ», «Յուքոմ», «Երևան մոլ» կազմակերպություններ, ինչպես նաև նախագծի կազմակերպիչ «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հեղինակության կառավարման ընկերություն, ինտերակտիվ հանդիպումներ ունենալ բիզնես առաջնորդների հետ, տալ իրենց հուզող հարցերն ու ստանալ պատասխաններ։

«Գալաքսի» ընկերությունների խմբի այս նախաձեռնությամբ հրաշալի և բացառիկ հնարավորություն է տվել մեր համայնքի աշխատակիցների երեխաներին մեկ օր անցկացնել իրենց ծնողների աշխատավայրում և գործնականում ծանոթանալ նրանց անելիքներին։ Հիմա արդեն հետահայացք գցելով՝ կարող ենք փաստել, որ նախագիծը ոչ միայն ոգևորիչ էր մասնակիցների ծնողների համար, այլև մոտիվացնող երեխաների համար՝ հետագայում մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվելու, հնարավոր դժվարությունները պատկերացնելու և դրանց հաղթահարման ուղիները բացահայտելու տեսանկյունից»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Աստղիկ Սարգսյանը՝ The Futures Business Internship-ի փակման պաշտոնական միջոցառման ընթացքում:Ապագա առաջնորդները The Futures Business Internship-ի փակման պաշտոնական արարողության ժամանակ ամփոփել են թիմային աշխատանքները՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող ընկերությունների ղեկավարներին  ներկայացնելով հանդիպումների առավել տպավորիչ դրվագները, իրենց բիզնես գաղափարները և դրանց զարգացման տեսլականները:

###

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունը ջանքեր ու միջոցներ է ուղղում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։ Միայն վերջին տարիներին «Գալաքսին» իրականացրել է  64 մասշտաբային ԿՍՊ նախագծեր, որի շահառուներ են դարձել  10,000-ից ավելի մարդիկ։

Պաշտոնական Հաղորդագրություններ
Courtyard by Marriott Yerevan-ը իր հյուրընկալ դռները բացեց ապրիլի 6-ին՝ Տերյան 5 հասցեում
Հպարտ ենք ներկայացնելու «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Courtyard by Marriott Yerevan-ը, որն իր հյուրընկալ ...
15 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների հրավերով տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար նախաճաշ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանի և խմբի համ ...
12 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր
Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայ ...
12 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ