«Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմն ամփոփել է 2023 թվականը

Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը, ամփոփել է 2023 թվականը:  Ավելի քան 15 ընկերությունների ղեկավար կազմերը համախմբվել են խորհրդանշական վայրում: Ընկերությունների խումբը համախմբվելով մեկ տանիքի տակ՝ դարձել է մեկ ընտանիք և ունի միասնական տեսլական՝ Հայաստանի տնտեսական աճին նպաստելուն ուղղված գործում աջակցություն ցուցաբերելու հարցում: Արդեն հինգերորդ տարին է, ինչ «Գալաքսի»-ն ներկայանալի ձևաչափով ամփոփում է անցնող տարին և նախանշում հաջորդ տարվա անելիքներն ու զարգացման ուղղությունները՝  առանձնացնելու հետաքրքիր նախադեպերը, քաղած փորձը:

«Գալաքսի ընտանիքը տարեցտարի մեծանում է ինչպես ընկերությունների, այնպես էլ մասնագետների  թվով: Մենք կարողացանք այս տարի մեր առջև դրված բոլոր ծրագրերը կատարել: Ակտիվ ենք եղել  տարբեր սոցիալ-կրթական նախաձեռնություններում: Տարիների ընթացքում մեր թափանցիկ աշխատանքը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ձգտում են իրենց գիտելիքները ռեալիզացնել մեր ընկերություններից որևէ մեկում: Տարվա ամփոփումը մեզ համար ոչ թե ավարտ է, այլ նոր անելիքների մեկնարկ»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը մյուս տարի 25 տարեկան կդառնա: 15 անուն բրենդ, 250-ից ավելի միջազգային հեղինակավոր գործընկեր, 2,500 աշխատակից, 1 միլիոն ակտիվ հաճախորդային բազա. «Գալաքսի» ընկերությունները խումբը Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից է՝ իր համայնքով և կայացած ընկերություններով, որոնցից յուրաքանչյուրը ոլորտում առաջատար է: «Գալաքսի» ընկերությունների խումբը նաև բիզնես մշակույթ փոխող համակարգ է, որն առաջնորդվում է շարունակական կրթության, միասնականության և ամենօրյա աշխատասիրության սկզբունքներով:

Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրոշակակիրներից է: Անցնող տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ է ունեցել մեծածավալ օգնություն տրամադրել Արցախից տեղահանված հայրենակիցներին:

«Մենք՝ որպես բիզնես գործունեություն իրականացնող ընկերություն և որպես հայ մարդ, ցանկացել ենք իրենց կողքին լինել, քայլեր ձեռնարկել նրանց օգնելու համար: Այցելել ենք մարզեր, տեսել ենք այն ծանր վիճակը, որում գտնվում են մեր հայրենակիցները: Հանդիպել ենք մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տունն ու տեղը, իրենց երկիրը: Նրանք բնակություն են հաստատել Հայաստանում, և այն, ինչ մենք իրականացրել ենք ու դեռ շարունակելու ենք իրականացնել, հուսով ենք, որ կմեղմացնի նրանց հոգսը: Արցախի հետ տեղի ունեցածից հետո մենք միանգամից լծվեցինք արցախցիներին օգնելու գործին և 100 տոննա պարենային օգնություն տեղ հասցրինք Հայաստանի տարբեր մարզերում բնակություն հաստատած 5,000 ընտանիքների»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Խմբի տարեվերջյան հավաքին մասնակցել են բոլոր ընկերությունների տնօրենները, ովքեր ներկայացրել են 2023-ին իրենց ընկերությունների ձեռքբերումներն ու բացթողումները և ապագայի հայեցակարգերով կիսվել գործընկերների հետ:

«Մեր ընկերությունն այս տարի կարողացել է ավելի ամրապնդել դիրքերը թիրախային խմբերի հետ աշխատանքում: Ներգրավել ենք նոր բրենդներ իրենց տեսականիով և կարողացել ենք վստահության այնպիսի մակարդակ ձևավորել, որը մեզ հնարավորություն է տալիս դիրքավորվել որպես վստահելի ու հոգատար ընկերություն»,-նշել է «Խրոնոգրաֆ» բարձր դասի բազմաբրենդային խանութների ցանցի տնօրեն Գաբրիել Ավետիսյանը

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում գործող «Թայմ Հայաստան», «Թայմ Վրաստան» և «Թայմ Բելառուս» ընկերությունների գործադիր տնօրեն Արսեն Մնացականյանը նույնպես ներկայացրել է Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում գործող բրենդի հաջողությունները:

«Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում մեր բրենդի ճանաչելիությունը տեղափոխվել է որակապես նոր մակարդակի, «Թայմ»-ը՝ որպես համահավաք հայկական բրենդ, օտարերկրյա սպառողին կարողացել է իր կողմը ներգրավել և դառնալ մրցունակ: Սա ևս մեկ վառ օրինակ է, թե ինչպես կարող է հայկական բիզնեսը մրցունակ դառնալ գերմրցունակ շուկաներում և գրավել իր նշանակալի տեղը»,-նշել է Արսեն Մնացականյանը:

Միջոցառման ընթացքում կարևոր դեր է հատկացվել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացված նախագծերին: Առանձնացվել է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրված օգնությունը, որի մանրամասների մասին պատմող տեսաֆիլմն ամբողջացրել է իրականացված մեծածավալ աշխատանքը: Բացի դա տեղի է ունեցել «Սուրբ ծննդյան» երգի պրեմիերան, որը կատարել են «Կաթիլ» բենդը և Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը՝ խմբավար Գրիգոր Հարությունյանի ղեկավարությամբ, իսկ ֆիլմի ռեժիսորը Արման Սուլեյմանյանն է: Երգի պրոդյուսինգը իրականացրել է «Աքսել Մոնդրիան և գործընկերներ» հեղինակության կառավարման ընկերությունը:  Այսուհետ «Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր կոմերցիոն տարածքներում կհնչի երգը: 

Միջոցառման կազմակերպումը և տեսանյութերի պրոդյուսինգը իրականացրել է «Աքսել Մոնդրիան և գործընկերներ» հեղինակության կառավարման ընկերությունը:

***

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունը ջանքեր ու միջոցներ է ուղղում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։ Միայն վերջին տարիներին «Գալաքսին» իրականացրել է 64 մասշտաբային ԿՍՊ նախագծեր, որի շահառուներ են դարձել  10,000-ից ավելի մարդիկ։

 

Պաշտոնական Հաղորդագրություններ
Courtyard by Marriott Yerevan-ը իր հյուրընկալ դռները բացեց ապրիլի 6-ին՝ Տերյան 5 հասցեում
Հպարտ ենք ներկայացնելու «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Courtyard by Marriott Yerevan-ը, որն իր հյուրընկալ ...
15 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների հրավերով տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար նախաճաշ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանի և խմբի համ ...
12 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր
Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայ ...
12 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ