«ԳԱԼԱՔՍԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ 2021 ՖՈՒՏԶԱԼԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ՅՈՒՔՈՄ-1» ԹԻՄԸ

Առողջ ապրելակերպն ու թիմային ոգին միասնականության լավագույն դրսևորումն են, իսկ թիմային սպորտը կորպորատիվ քաղաքացիության լավագույն օրինակներից մեկը: «Գալաքսի» ընկերությունների խումբը, առաջնորդվելով հասարակության առողջ ապրելակերպի խրախուսման սկզբունքով, կազմակերպել էր ֆուտզալի մրցաշար` «Գալաքսի» չեմպիոնների լիգա 2021, որին մասնակցեցին խմբի կազմում հանդես եկող ընկերությունների 8 թիմերը: Մոտ մեկ ամիս շարունակվող խաղերը ընթանում էին «Megafood», «TI’ME», «Yerevan Mall», «Kinopark», «Santafe», «Ucom-1», «Ucom-2» թիմերի շուրջ 80 մարզիկների միջև, և 2021թ.-ի հաղթող ճանաչվեց Ucom-1 թիմը:

«Շնորհավորում եմ «Ucom-1» թիմին «Գալաքսի» չեմպիոնների լիգա 2021 ֆուտզալի մրցաշարում վաստակած հաղթանակի համար։ Վստահ եմ, որ թիմային ոգին, «fair play»-ն ու առողջ մրցակցությունը դրսևորվում են նաև թիմի ամենօրյա աշխատանքում, որտեղ յուրաքանչյուրս մեր փոքր դերակատարությամբ պայքարում ենք մեծ ծրագրերի իրագործման և մարդկանց կյանքի որակի բարելավման համար»,-  ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Հայաստանի լավագույն գործատուներից մեկի` «Գալաքսի» ընկերությունների խմբի չեմպիոնների լիգայի  եզրափակչում «Ucom-1» թիմը 3-2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Galaxy» թիմի նկատմամբ, իսկ 3-րդ տեղի մրցախաղում  «Ucom-2»-ը 5-2 հաշվով հաղթեց «Megafood»-ին։ Ռմբարկուների ցանկը 9 գոլով գլխավորեց Megafood-ի ֆուտբոլիստ Միսակ Սիմոնյանը, իսկ լավագույն դարպասապահը «Ucom-1»-ից Միհրան Բաբայանն է։ Մրցաշարի ընթացքում տեղի ունեցավ 16 ֆուտբոլային թեժ հանդիպում, ֆուտբոլիստները խփեցին 100 գոլ, ստացան 40 դեղին և 4 կարմիր քարտեր։

«Այս դժվարին փուլում անցկացվող ֆուտբոլային թեժ մրցախաղերում մենք լցվեցինք մեծ էներգիայով և մոտիվացիայովիսկ ֆուտզալի մրցաշարը փոքր տոն դարձավ մեզ համար», — ասել է TI’ME ընկերության գլխավոր տնօրեն, TI’ME թիմի ավագ Արսեն Մնացականյանը:«Գալաքսի» Չեմպիոնների լիգան հրաշալի հնարավորություն էր առողջ ապրելակերպի և կորպորատիվ մշակույթի արժեքների բարձրացման համար», —  նշել է Chronograph ընկերության գլխավոր տնօրեն, «Galaxy» թիմի ավագ Գաբրիել Ավետիսյանը։Լարված ու հետաքրքիր խաղերին իրենց եռանդուն աջակցությունը ցուցաբերեցին թիմերի երկրպագուներից կազմված ֆան-ակումբները, որոնք լեփ լեցուն տրիբունայից ակտիվորեն աջակցում էին թիմերին:««Գալաքսի» Չեմպիոնների լիգան հիանալի առիթ էր «Գալաքսիի» աշխատակիցների համայնքի սպորտային ակտիվությունը խրախուսելու, աշխատակիցների միջև ներքին հաղորդակցության ապահովման և համայնքի զարգացման համար։ Ֆուտզալի մրցաշարով մենք նպաստում ենք առողջ մրցակցության սկզբունքների արմատավորմանը մեր համայնքում», — հավելել է «Գալաքսի» չեմպիոնների լիգայի կազմկոմիտեի ղեկավար Արմեն Խաչիկյանը։

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը, որպես Հայաստանի լավագույն գործատուներից մեկը, իր համայնքի զարգացման համար տարբեր սոցիալական և կորպորատիվ քաղաքացիության նախագծեր է իրականացնում, այդ թվում նաև աշխատակիցների մասնակցությամբ սոցիալական ծրագրեր տարեցների և երեխաների համար, կրթական ծրագրեր խմբի ղեկավար կազմի մասնակցությամբ, արվեստի և դասական երաժշտության խրախուսում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանին խմբի բոլոր աշխատակիցների հրավիրատոմսերի տրամադրմամբ: Խմբում համայնքի զարգացման ծրագրերը ներառում են նաև աշխատակիցների փոխանակման, աշխատանքային պրակտիկաների և անձնային զարգացման ուղղությունները:

Պաշտոնական Հաղորդագրություններ
ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԱՆԿԱՍԿԱԾ ԹՎԱՅԻՆ Է ՈՒ ԿԱՆԱՉ
Երեխաներին հեռահաղորդակցությունը պիտի որ ձանձրալի լինի: Երկար-բարակ լարերի միացում, ռադիոալիք, հաղորդիչ: Բայ ...
17 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
UCOM-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը, և Ericsson Nikola Tesla-ն՝ ժամանակակից ՏՀՏ արտադր ...
16 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
Գալաքսի ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին
«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) այսուհետ կհամագործակցեն նոր ...
17 Ապրիլի, 2023
ԱՎԵԼԻՆ