Այսօր մեկնարկեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության և Երևան Մոլի «Աշխարհն առանց թափոնների» համատեղ նախաձեռնությունը:
Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ բարելավելու Հայաստանում թափոնների կառավարման համակարգերը, որը կատարվում է թափոնների հավաքագրման և վերամշակման մշակույթի ստեղծման ուղղությամբ աշխատող տեղական նախաձեռնություններին աջակցելու միջոցով: Թափոնների տեսակավորման մշակույթը կարևոր նշանակություն ունի հասարակության ճիշտ վարքագծի, իրազեկվածության բարձրացման և թափոնների կառավարման համակարգի ձևավորման համար։
Ծրագրի իրականացմանը աջակցում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է տեսակավորման ամանների տեղադրմամբ և տեսակավորված աղբի վերամշակմամբ: Նախաձեռնության շրջանակում Երևան Մոլի տարբեր կետերում տեղադրվելու են տեսակավորման ամաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի տարանջատել թուղթը, պլաստիկը և թափոնի այլ տեսակները։ Թվով 28 տեսակավորման ամանները հասանելի կլինեն Երևան Մոլի տարբեր հատվածներում: