«Աշխարհն առանց թափոնների» ծրագրի մեկնարկը Երևան Մոլում

Այսօր մեկնարկեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության և Երևան Մոլի «Աշխարհն առանց թափոնների» համատեղ նախաձեռնությունը:

Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ բարելավելու Հայաստանում թափոնների կառավարման համակարգերը, որը կատարվում է թափոնների հավաքագրման և վերամշակման մշակույթի ստեղծման ուղղությամբ աշխատող տեղական նախաձեռնություններին աջակցելու միջոցով: Թափոնների տեսակավորման մշակույթը  կարևոր նշանակություն ունի հասարակության ճիշտ վարքագծի, իրազեկվածության բարձրացման և թափոնների կառավարման համակարգի ձևավորման համար։

Ծրագրի իրականացմանը աջակցում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է տեսակավորման ամանների տեղադրմամբ և տեսակավորված աղբի վերամշակմամբ: Նախաձեռնության շրջանակում Երևան Մոլի տարբեր կետերում տեղադրվելու են տեսակավորման ամաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի տարանջատել թուղթը, պլաստիկը և թափոնի այլ տեսակները։ Թվով 28 տեսակավորման ամանները հասանելի կլինեն Երևան Մոլի տարբեր հատվածներում:

Նորություններ
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպում է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի հետ
25 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ