ԿԱՐԱՊԵՏՅԱՆԷԴԳԱՐ
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻԱՅԻ ՏՆՕՐԵՆ
  • Էդգար Կարապետյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի Գլխավոր տնօրենի տեղակալն է, Ռազմավարության և Ինովացիայի տնօրենը։ Նա մասնակցում է ընկերությունների խմբի հեռահաղորդակցության ոլորտի ռազմավարական նախաձեռնությունների զարգացմանը և համակարգմանը, ձեռքբերումներին և միաձուլումներին (M&A), կորպորատիվ կառավարմանն ու ինստիտուցիոնալ զարգացմանը։ էդգարը իրականացրել է ընկերության կորպորատիվ կառավարման սկզբունքների զարգացման ուղղված բազմաթիվ նախագծեր։

    Էդգարը նախկինում աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության առաքելությունում, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում, որտեղ նա նախագծել և գործարկել է ավելի քան 50 մլն դոլար արժողությամբ «Մասնավոր սկետորի զարգացման» ծրագրեր։ Էդգար Կարապետյանը նաև աջակցել, կառավարել և իրագործել է 77 մլն դոլար արժողությամբ նախագծերի պորտֆել։

    Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, պաշտպանել է թեկնածուական աշխատանք՝ «Միջազգային տնտեսագիտություն» թեմայով։ Ուսումը շարունակել է ԱՄՆ «Մանչեստերի» համալասարանում՝ ստանալով կրթական կառավարչի մագիստրոսի աստիճան։ Էդգար Կարապետյանը նաև ԱՄՆ «Ստենֆորդի» համալսարանից ստացել է հավաստագիր՝ կորպորատիվ նորարության ոլորտում, դոցենտ է Հայ-ռուսական Սլավոնական համալսարնում, հեղինակել է 25-ից ավելի հոդվածներ։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։