ՄԿՐՏՉՅԱՆԳԱՐԵԳԻՆ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ, ԵՐԵՎԱՆ ՄՈԼ
  • Գարեգին Մկրտչյանը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող Երևան Մոլի Տեխնիկական-ադմինիստրատիվ գծով տնօրենն է։

    Նա իրականացնում է ընկերության տեխնիկական միջոցների և ինժեներական համակարգերի ընթացիկ սպասարկման կազմակերպումը և վերահսկողությունը: Կազմակերպում և վերահսկում է ընկերության գործառույթների փաստաթղթավորման, իրավական վերլուծության գործընթացները։

    Նախկինում նա երեք տարի ղեկավարել է Երևան Մոլի վերակառուցման ծրագիրը: Մինչ այդ աշխատել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունում՝ որպես Քարտուղարության պետ։ Ավելի վաղ, աշխատանքային գործունեությունն իրականացրել է բանկային համակարգում՝ զբաղեցնելով Արդշինբանկի արտարժութային գործառնությունների բաժնի պետի տեղակալի, Առէքսիմ Բանկի պլաստիկ քարտերի վարչության պետի, ինչպես նաև ԿրեդիտԵրևան բանկի նախագահի տեղակալի պաշտոնները։ 

    Գարեգին Մկրտչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետը։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։