Գարեգին Մկրտչյանը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող Երևան Մոլի Տեխնիկական-ադմինիստրատիվ գծով տնօրենն է։
Նա իրականացնում է ընկերության տեխնիկական միջոցների և ինժեներական համակարգերի ընթացիկ սպասարկման կազմակերպումը և վերահսկողությունը: Կազմակերպում և վերահսկում է ընկերության գործառույթների փաստաթղթավորման, իրավական վերլուծության գործընթացները։
Նախկինում նա երեք տարի ղեկավարել է Երևան Մոլի վերակառուցման ծրագիրը: Մինչ այդ աշխատել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունում՝ որպես Քարտուղարության պետ։ Ավելի վաղ, աշխատանքային գործունեությունն իրականացրել է բանկային համակարգում՝ զբաղեցնելով Արդշինբանկի արտարժութային գործառնությունների բաժնի պետի տեղակալի, Առէքսիմ Բանկի պլաստիկ քարտերի վարչության պետի, ինչպես նաև Կրեդիտ—Երևան բանկի նախագահի տեղակալի պաշտոնները։
Գարեգին Մկրտչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա—մաթեմատիկական ֆակուլտետը, նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսա—հաշվային ֆակուլտետը։