ԽԱՉԱՏՐՅԱՆԳՈՒՐԳԵՆ
ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ, «ԳԱԼԱՔՍԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
  • Գուրգեն Խաչատրյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրն է և կառավարման խորհրդի համանախագահը: Նա նաև «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: Գուրգենը պատասխանատու է խմբի ռազմավարական զարգացման և ընդլայնման համար, ներառյալ միջազգային ներդրումային և համաշխարհային առաջատար բինզես կոնգլոմերատների հետ՝ «Էրիքսոն», «Էտիքս», «Սվոչ գրուփ», «Ռիչմոնթ գրուփ», «Մարիոթ ինթերնեշնլ», «Փոլ ինթերնենեշնլ», համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար։ Գուրգենը կառավարում է «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող հանրային նշանակության և ազդեցության ոլորտները՝ ՏՏ, հեռահաղորդակցություն և կոմերցիոն անշարժ գույք։

    Գուրգենի ձեռնարկատիրական կարիերան սկսվել է 2000-ականների սկզբին: Աշխատանքային ճանապարհը լի է ինչպես քաղած դասերով, այնպես էլ հաջողության պատմություններով, որոնք դարձել են «Գալաքսի» ընկերությունների խմբի զարգացման հիմքը: Գուրգենի առաջնորդությամբ ու թիմի ջանքերով է հիմնվել տարածաշրջանում այդ պահի համար չափսերով ամենամեծ՝ «Երևան Մոլ» ժամանացային և առևտրային կենտրոնը։ Գուրգենն իր գործընկերների հետ եղել է նաև առաջատար հեռահաղորդակցային օպերատորներից մեկի՝ ինտերնետի ու կաբելային հեռուստատեսության խոշորագույն մատակարար «Յուքոմ» ընկերության ստեղծման հիմքում: Նա նաև նախաձեռնել է Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցման նախագիծը, որը նպատակ ունի ստեղծելու և աջակցելու տարածաշրջանում ինովացիոն էկոհամակարգի կառուցմանը:

    Գուրգեն Խաչատրյանը ԵՊՀ շրջանավարտ է, իրավաբանական գիտությունների թեկնածու: Նա նաև Հարվարդի բիզնես դպրոցի գործադիր կառավարման դպրոցի շրջանավարտ է:

    Նրա բարեգործական պորտֆոլիոն ներառում է Հայաստանի պաշտպանական գծի անվտանգության համակարգերի ու սարքավորումների մատակարարումը, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության նախագծեր, որոնք աջակցում են ոչ կոնվենցիոնալ արվեստին, շարունակական կրթությանը և ինովացիայի, ստարտափ համայնքի աջակցմանը և Հայաստանի համայնքային զարգացմանը: Գուրգեն Խաչատրյանին Հայ առաքելական եկեղեցու կողմից շնորհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշան՝ որպես նշանավորում Սուրբ եկեղեցուն ու հայրենիքին նրա ծառայության։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։