ՎարդանյանԱրմեն
ՏՏ ՏՆՕՐԵՆ, ՅՈՒՔՈՄ
  • Արմեն Վարդանյանը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող «Յուքոմ» ընկերության ՏՏ տնօրենն է։

    Նա պատասխանատու է ընկերության ողջ ՏՏ ենթակառուցվածքի կառավարման համար, որը ներառում է ապարատային, ծրագրային ապահովումն ու  բիլինգային համակարգերը: Ներգրավված է ՏՏ տարբեր նախագծերի և նախաձեռնությունների իրականացման գործընթացներում, մշտադիտարկում է ՏՏ ոլորտի վերջին զարգացումները` արդի պահելով ընկերության ՏՏ համակարգերը, ապահովում է դրանց անվտանգ, հուսալի և կայուն գործունեությունը:

    ՏՏ ոլորտում Արմեն Վարդանյանն իր մասնագիտական ուղին սկսել է 2007 թ.-ից՝ աշխատելով «Շանթ» հեռուստաընկերությունում, «IMEX Group»-ում:  2009թ.-ից  աշխատում է  «Յուքոմ»-ում  (նախկինում՝ «Orange Armenia»): Նախքան ՏՏ տնօրեն  նշանակվելը՝ Արմենն ընկերությունոմ զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ ՏՏ ենթակառուցվածքների ճարտարապետ,  ՏՏ փորձագետ, ITSE բաժնի ղեկավար:

    Արմենը բակալավրի որակավորում է ստացել` ավարտելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի` Կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում բաժնի կիբերնետիկայի ֆակուլտետը:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։