Նվիրված աշխատանքի արդյունքը. «Գալաքսի» Խմբի գլխավոր տնօրենն օրը սկսել է լավագույն աշխատակիցների հետ

Ո՞րն  է  Ձեր հաջողության գաղտնիքը. «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն հարցն ուղղում  է Խմբի աշխատակիցներին, ովքեր 2023թ. առաջին եռամսյակում  գրանցել են կատարողականի ամենաբարձր ցուցանիշները:

Աշխատանքային օրը Արամ Խաչատրյանը սկսում է լավագույն աշխատակիցների հետ՝  սուրճի սեղանի շուրջ զրուցելով նրանց աշխատանքի, «Գալաքսի» խմբի ընկերությունների, հաջողությունների ու մարտահրավերների, առաքելության  ու տեսլականի մասին:

«Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնում  աշխատակիցներին՝  բարձր արդյունքներ գրանցելու, ինչպես  նաև մոտիվացված ու թիմային աշխատանքի համար:  Չէ՞ որ դրանք են բիզնեսում հաջողության հասնելու գրավականները:

24 տարվա ընթացքում փոքր ձեռնարկությունից վերածվելով ոլորտի կարևոր դերակատարի՝ «Գալաքսի» խումբն իր ընկերությունների միջոցով ներկայումս ծառայություն է մատուցում Հայաստանի ամեն երրորդ ընտանիքին։ Սա, ըստ Արամ  Խաչատրյանի, մեծ պատասխանատվություն է ու թիմի երկարամյա նվիրված աշխատանքի արդյունք:

«Գալաքսի» խմբի ընկերությունները տարբերվում են իրենց մեծությամբ և ուղղվածությամբ,  սակայն բոլորին միավորում է աշխատանքի մշակույթն ու արժեքները:  Արամ Խաչատրյանը ներկայացրել է՝  ինչպես   է  «Գալաքսին» իր նախագծերով տարիների ընթացքում բարելավել կյանքի որակը՝ համախմբված առաջադիմության, շարունական կրթության  ու  վերափոխման արժեքների շուրջ:

«Գալաքսիի» ղեկավարությունը, գնահատելով յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը հոլդինգի զարգացման գործում, որոշել է հանդիպումները դարձնել ավանդական և ամեն եռամսյակից հետո նման ձևաչափով շնորհակալություն հայտնել  բարձր արդյունքներ գրանցած աշխատակիցներին:

***«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և գործունեության 24 տարիների ընթացքում ստեղծել և կայացրել է ավելի քան 15 ընկերություն՝ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարարությունը, շարունակական կրթությունն ու բարելավումը։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը գերազանցում է 2200-ը: Ընկերությունն ընդգծված ուշադրություն է դարձնում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը, կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում, ինչպես նաև Հայաստանում մտքի առաջնորդության ու մտավոր կապիտալի զարգացմանը:

Նորություններ
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպում է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի հետ
25 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ