Մեծ սրտերից՝ փոքր ձեռքերով

Սիրելի´ ընթերցողներ, այս փոքրիկ տեսանյութը մեծ պատմություն ունի ու գուցե բացառիկ նշանակություն: Այս տարի 200 մեր գործընկերներ ստացան տնակներ, որոնք սիմվոլն են բարի գործերի: Իսկ պատմությունն այսպես էր…

Մեր երկրի համար սարսափելի իրադարձությունների այս տարում Արցախից բռնի տեղահանված հազարավոր երեխաներ կորցրեցին իրենց տունը, հենարանը, մանկական տաքուկ հուշերի հնարավորությունը:

Թեև մենք անզոր ենք երեխաների կորցրած մանկությունը վերականգնել, որոշեցինք, այնուամենայնիվ, լույս վառել խավարում` մթությունից բողոքելու փոխարեն: Այսպես ծնվեց Գալաքսի համայնքի «Միասնական և հոգատար» մարդասիրական նախաձեռնությունը, որը 5,000 ընտանիքների կողքին կանգնեց:

Որպես նախագծի շարունակություն, Սուրբ ծննդյան տոներից առաջ 50 երեխաների հրավիրեցինք «Բարի տնակ»` կավագործության արհեստանոցում ուսանելու: Սա մեր փոքրիկ նվերն էր` կտրվել հոգսերից, մարզից ճամփորդել Երևան ու աշխատել մասնագետների հետ: Դասընթացի ավարտին նրանք կարող էին ցանկացած կերտվածքի նյութ ստանալ. նրանք ընտրեցին տնակների կառուցումը և բարի մարդկանց փոխանցումը:

Թող կատարվեն թե´ պատրաստողի, և թե´ ստացողի երազանքները, նրանք որոշեցին: Հիրավի, թող բոլորի տները լինեն խաղաղ երկնքի տակ:

 

Պաշտոնական Հաղորդագրություններ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը
Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին  «Գալաքսի» ընկերո ...
04 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը
Մասնակից թիմերի համերաշխության քայլով, երկրպագուների ծափահարություններով ու հանդիսավորությամբ մեկնարկեց « ...
21 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստը
Հայ-ռուսական գործարարի և ներդրողների երկխոսության ակումբը` «ՌԱՊԻԴ»-ը, որը միավորում է ավելի քան 40  գործարարն ...
13 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ