«Գալաքսի» ընկերությունների մեծ ընտանիքը հայտնվել է ֆրանսիական «Նուվել դ’Աղմենի» պարբերականի ուշադրության կենտրոնում: Լրատվամիջոցը զրուցել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանի հետ, հրապարակել ծավալուն հոդված՝ ««Գալաքսի» ընկերությունների խումբ. Ընտրելով գերազանցությունը» վերնագրով: Ներկայացնում ենք հատվածներ հրապարակումից, որը հոդվածագիրը որակել է հայացք՝ 1999թ-ին հիմնադրված ընտանեկան բիզնեսի պատմությանը, որը վերածվեց իսկական հաջողության:
«Մենք շատ հպարտ ենք, որ Հայաստանի տնտեսության 100 հիմնասյուներից մեկն ենք,- զրույցում ասել է Արտյոմ Խաչատրյանը՝ ավելացնելով,-Խմբում միջին աշխատավարձը գրեթե երկու անգամ գերազանցում է հանրապետությունում միջին անվանական աշխատավարձը, ինչը նշանակում է՝ մենք կարող ենք աշխատանքի ընդունել և պահել լավագույն կադրերին»:
Ըստ պարբերականի` «Գալաքսի» ընկերությունների խումբն ապահովում է նախագծերի ամբողջական կառավարումը՝ գաղափարից մինչև դրա իրագործումը: Գործունեություն սկսելուց առաջ ղեկավար թիմը հավաքվում է՝ բացահայտելու նախագծի մրցակցային առավելությունները, և միայն դրանից հետո է կայացվում այն իրականացնելու կամ մերժելու որոշումը: Հիմնական հարցապնդումը հետևյալն է՝ ինչո՞ւ սկսել գործունեություն, եթե այն սպառողների կյանքում չի բերի փոփոխությունների: Այս ռազմավարությունը կարծես տալիս է իր պտուղները, քանի որ, ի վերջո, նախագծերը հաջողված են։
Պարբերականը գրում է, որ Ֆրանսիական լեգենդար Paul ապրանքանիշը Հայաստան մտավ «Գալաքսի» խմբի շնորհիվ 2022 թվականին: Այս նախագիծը կյանքի կոչելու համար խումբը ցուցաբերեց առանձնահատուկ մոտեցում։ Ամբողջ գործընթացը` բանակցությունների սկզբից մինչև առաջին սրահի բացումը, տևեց հինգ տարի:
«Paul-ը շատ կարևոր նախագիծ է մեզ համար, քանի որ այն խորհրդանշում է սերն ու վստահությունը, որը կա Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Բացի այդ, այն կապված է հացի հետ, որը հայկական մշակույթի կարևորագույն բաղադրիչներից է»,- ասել է Արտյոմ Խաչատրյանը:
Առաջիկայում «Գալաքսի» խմբի շնորհիվ ֆրանսիական այլ ապրանքանիշեր ևս կհաստատվեն Հայաստանում և հարևան երկրներում։ Փաստորեն, խումբն ավելի ու ավելի է դիրքավորվում որպես ֆրանսիական և միջազգային տնտեսական ներկայության վեկտոր ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում,-եզրակացրել է պարբերականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ`