«Ընտրելով գերազանցությունը». «Նուվել դ’Աղմենի» պարբերականի հարցազրույցը Արտյոմ Խաչատրյանի հետ

«Գալաքսի» ընկերությունների մեծ ընտանիքը հայտնվել է  ֆրանսիական «Նուվել դ’Աղմենի» պարբերականի ուշադրության կենտրոնում: Լրատվամիջոցը  զրուցել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանի հետ, հրապարակել  ծավալուն հոդված՝ ««Գալաքսի» ընկերությունների խումբ. Ընտրելով գերազանցությունը»  վերնագրով: Ներկայացնում ենք հատվածներ հրապարակումից, որը հոդվածագիրը որակել է հայացք՝  1999թ-ին  հիմնադրված ընտանեկան բիզնեսի պատմությանը, որը վերածվեց իսկական հաջողության:

«Մենք շատ հպարտ ենք, որ Հայաստանի տնտեսության 100 հիմնասյուներից մեկն ենք,- զրույցում ասել է Արտյոմ Խաչատրյանը՝ ավելացնելով,-Խմբում միջին աշխատավարձը գրեթե երկու անգամ գերազանցում է հանրապետությունում  ​​միջին անվանական աշխատավարձը, ինչը նշանակում  է՝ մենք կարող ենք աշխատանքի ընդունել և պահել լավագույն կադրերին»:

Ըստ պարբերականի` «Գալաքսի» ընկերությունների խումբն ապահովում է նախագծերի ամբողջական կառավարումը՝ գաղափարից մինչև դրա ​​իրագործումը: Գործունեություն սկսելուց առաջ ղեկավար թիմը հավաքվում է՝ բացահայտելու նախագծի մրցակցային առավելությունները, և միայն դրանից հետո է կայացվում այն իրականացնելու կամ մերժելու որոշումը: Հիմնական հարցապնդումը հետևյալն է՝ ինչո՞ւ սկսել գործունեություն, եթե այն սպառողների կյանքում չի բերի փոփոխությունների: Այս ռազմավարությունը կարծես տալիս է իր պտուղները, քանի որ, ի վերջո, նախագծերը հաջողված են։

Պարբերականը գրում է, որ Ֆրանսիական լեգենդար Paul ապրանքանիշը Հայաստան մտավ «Գալաքսի» խմբի շնորհիվ 2022 թվականին: Այս նախագիծը կյանքի կոչելու համար խումբը ցուցաբերեց առանձնահատուկ մոտեցում։ Ամբողջ գործընթացը` բանակցությունների սկզբից մինչև առաջին սրահի բացումը, տևեց հինգ տարի: 

«Paul-ը շատ կարևոր նախագիծ է մեզ համար, քանի որ այն խորհրդանշում է սերն ու վստահությունը, որը կա Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Բացի այդ, այն կապված է հացի հետ, որը հայկական մշակույթի կարևորագույն բաղադրիչներից է»,- ասել է Արտյոմ Խաչատրյանը:

Առաջիկայում «Գալաքսի» խմբի  շնորհիվ ֆրանսիական այլ ապրանքանիշեր ևս կհաստատվեն Հայաստանում և հարևան երկրներում։ Փաստորեն, խումբն ավելի ու ավելի է դիրքավորվում որպես ֆրանսիական և միջազգային տնտեսական ներկայության վեկտոր ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում,-եզրակացրել է պարբերականը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ`

https://www.armenews.com/spip.php?page=article&id_article=103519&fbclid=IwAR3G-aKjLMmVn3zsTn3o81wGWeQW4ISm75Le72TBC8hjrMVBETNwT-dFI8U

ավելին
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առÕ ...
08 Ապրիլի, 2024
→ ԱՎԵԼԻՆ
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
→ ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
→ ԱՎԵԼԻՆ