«Գալաքսի» ընկերությունների խումբը նշում է հիմնադրման 22-րդ տարեդարձը. ռոք-դասական երաժշտության երեկո աշխատակիցների և գործընկերների համար

Սեպտեմբերի 18, 2021

«Գալաքսի» ընկերությունների խումբը 22 տարեկան է: Հայաստանի առաջին ու խոշորագույն կոնգլոմերատներից մեկը, որը միավորում է 2500 աշխատակից 15 ընկերություններում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հանդիսավոր նշեց իր 22-ամյակը` համախմբված ու ուժեղ լինելու համար իր երախտիքը հայտնելով խմբի աշխատակազմերին, գործընկերներին, աջակիցներին:

Շնորհակալության երեկոյին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր Հարություն Արզումանյան) առաջին անգամ կատարեց «Գալաքսիի» համար կազմված հատուկ ծրագիր` բոլոր ժամանակների լավագույն ռոք երգերը նոր դասական մշակմամբ: Ռոք-դասական համերգին հանդես եկավ նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան):

«Այսօրվա խորհուրդը մեզ համար աննկարագրելի մեծ է։ Ոչ մեկին գաղտնիք չէ, որ 2020թ. դժվարագույն տարի էր մեր երկրի ու «Գալաքսիի» համար: Բայց թիմի ջանքերով, սկզբունքայնությամբ ու միասնականությամբ այսօր մենք կարողանում ենք ձևավորել 2022-ի օրակարգը, որտեղ «Գալաքսին» իր 15 ընկերություններով կարող է ու պիտի շարունակի կարևոր դերակատարություն ունենալ մեր երկրի տնտեսական զարգացման գործում, հույս ու հավատ ապահովի «Գալաքսի» համայնքի հազարավոր ընտանիքների` ապրելու ու արարելու Հայաստանում», ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Գալաքսի» ընկերությունների խումբն այսօր իր կազմում հանդես եկող ընկերությունների ապրանքներով ու ծառայություններով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում: 22 տարի, 15 ընկերություն, 3 երկիր, 200 տեղական և միջազգային գործընկերություն և 1,2 մլն հաճախորդային բազա. սրանք պարզապես թվեր չեն, այլ դժվարին աշխատանքով ստացված արդյունք, որը նշանավորում ու տոնում է կոնգլոմերատը: Այս առիթով, երեկոյի ընթացքում ներկայացվեց «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրների` Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի ուղերձը, որը վերաբերում էր 2022թ. զարգացման ծրագրերին: Հիմնադիրներն իրենց շնորհակալությունը փոխանցեցին թիմերին ու գործընկերներին` անսասան մնալու, ոչ մի րոպե չտատանվելու, միասնական ու ուժեղ լինելու համար: Որպես եզրափակում հենց համերգասրահում տեղի ունեցավ 2022թ. տարվա «Գալաքսիի» մոտիվացիոն հոլովակի պրեմիերան, որն արտացոլում է կամային առաջընթացի խորհուրդը։

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին շուրջ 1000-ից ավել հրավիրյալ՝ «Գալաքսիի» կազմում հանդես եկող ընկերությունների աշխատակիցներ, նաև Վրաստանի ու Բելառուսի գրասենյակներից, միջազգային ու տեղական բիզնես գործընկերներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված տասնյակ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլք։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը։ Որպես պատասխանատու բիզնես՝ 2020 թվականին ՀՀ բյուջե հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար): Տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում «Գալաքսի» ընկերությունների խումբն ունի շուրջ 2500 աշխատակից, խմբում միջին ամսեկան եկամուտը կազմել է 364,716 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ։

Պաշտոնական Հաղորդագրություններ
«Կաթնա» հայկական պանիրները մուտք են գործում շուկա. «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը
Սիրո մասին պատկերացումները տարբեր են. սեր ընտանիքի, հարազատների, հայրենիքի կամ աշխատանքի հանդեպ։ Հենց սերն է ...
30 Նոյեմբերի, 2021
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խումբը ընդլայնում է իր գործունեությունը Բելառուսում. բացվել է TI’ME-ի և Pandora-ի նոր խանութ-սրահը
«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Թայմլես» ընկերությունը ընդլայնում է իր ներկայացվածու ...
03 Նոյեմբերի, 2021
ԱՎԵԼԻՆ
PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում. ներկայացվել են երկար սպասված նախագծի մանրամասները
Հայաստանում առաջին PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում` համադրելով հին Երևանի ճարտարապետությունն ու Ֆրանսիական հա ...
15 Հոկտեմբերի, 2021
ԱՎԵԼԻՆ