«Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարի հաղթող դարձավ «Մեգաֆուդ»-ի թիմը

«Գալաքսի Չեմպիոնների լիգա» ֆուտզալի մրցաշարի լարված վերջնախաղից հետո  կրկնակի հաղթող դարձավ  «Մեգաֆուդի» թիմը՝  եզրափակչում մրցելով «Գալաքսի» թիմի հետ։ Երկրորդ տեղը զբաղեցրած «Գալաքսին» չէր զիջում մրցակցին իր վարպետությամբ, սակայն բեկումնային եղան խաղի վերջին րոպեները:

«Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից արդեն երրորդ անգամ կազմակերպվող մրցաշարն ավարտվեց՝   ակտիվ, թեժ ու գոլառատ պահեր պարգևելով երկրպագուներին:

«Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարին այս տարի մասնակցում էին  Խմբի կազմում հանդես եկող  ընկերությունները ներկայացնող՝ «Գալաքսի», «Մեգաֆուդ», «Փոլ», «Սանտաֆե», «Թայմ», «Յուքոմ», «Յուքոմ Գլորի», «Երևանմոլ» թիմերը։ Նրանցից յուրաքանչյուրը ցուցադրեց հիշարժան խաղ՝  հնարավոր ջանքերը ներդնելով գավաթակիր դառնալու համար։

Այս տարի հետաքրքիր փաստ արձանագրվեց. անկախ խաղի արդյունքից երրորդ տեղի գավաթը  «գնալու» էր «Յուքոմ» , քանի որ  դրա համար պայքարում էին ընկերության երկու թիմերը։

Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Արտյոմ Խլղաթյանը («Յուքոմ»),  դարպասապահ`   Սարգիս Կադրջյանը («Մեգաֆուդ»)։  Ավանդույթի համաձայն ընտրվեցին նաև լավագույն երկրպագուները. այս տարի առանձնապես ջերմ ու եռանդով էին իրենց թիմերին աջակցում «Յուքոմ» ընկերության աշխատակիցները:

«Դիտարժան խաղերով, էմոցիաներով լեցուն մրցաշարը ևս մեկ անգամ ցույց տվեց մեր նվիրվածությունը, միասնականությունը՝ թե գործում, թե գործից դուրս, չեմպիոններին բնորոշ կամային ու թիմային հատկանիշներ ունենալը, գալաքսիական լինելը՝ անկախ նրանից, թե որ ընկերությունում ենք աշխատում»,-փակման արարողության ժամանակ ասաց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Հիմնադիրների անունից Արամ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց բոլոր թիմերին, մարզիչներին, երկրպագուներին, մրցավարներին, կազմակերպիչներին, ովքեր իրենց ներդրումն ունեցան մրցաշարի հաջողության գործում:

«Անսահման  հպարտ  և հուզված եմ  հաղթանակի համար, որի շնորհիվ, ինչպես 2022թ.-ին, «Մեգաֆուդի» թիմի անունը գրվեց մրցաշարի տարեգրության մեջ:   Արդար ու առողջ մրցակցությունն ավելի մոտեցրեց «Գալաքսի» խմբում հանդես եկող ընկերությունների աշխատակիցներին:  Շնորհակալություն եմ  հայտնում հիմնադիրներին, կազմակերպիչներին ու արդեն սպասում հաջորդ տարվա մրցաշարին, որն, ակնհայտ է, ավելի հիշարժան է լինելու»,- ասաց «Մեգաֆուդ»  ընկերության գլխավոր տնօրեն Արմինե Ենգիբարյանը:

«Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարը տեղի ունեցավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» մարզադահլիճում։ Մրցաշարի բրենդավորման և կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերությունը։

***

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունն ընդգծված ուշադրություն է դարձնում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

Պաշտոնական Հաղորդագրություններ
Courtyard by Marriott Yerevan-ը իր հյուրընկալ դռները բացեց ապրիլի 6-ին՝ Տերյան 5 հասցեում
Հպարտ ենք ներկայացնելու «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Courtyard by Marriott Yerevan-ը, որն իր հյուրընկալ ...
15 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների հրավերով տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար նախաճաշ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանի և խմբի համ ...
12 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր
Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայ ...
12 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ