«Գալաքսի» խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանը հանդես է եկել ուղերձով

«Գալաքսի» ընկերությունների խումբը, որը կառավարում է 15 ընկերություններ Հայաստանում` հանդիսանալով երկրի խոշոր գործատուներից ու հարկատուներից, հայտարարել է 2022թ. հասարակական և բիզնես զարգացման ծրագրերի մեկնարկի մասին։ Նպատակը հետպատերազմական Հայաստանի երիտասարդությանը ոգեշնչելն է, աջակցելն ու սեփական երկրում հույս և հնարավորություններ տեսնելը խթանելն է:

Զարգացման ծրագրերի մոտիվացիոն վիդեոէսսեի հրապարակման առթիվ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես ասվում է.

«Բոլորս էլ կյանքի ինչ-որ փուլում ձախողում ենք: Անհատապես կամ որպես հավաքական ինքնություն, բոլորս էլ ուշ թե շուտ կարող ենք ընկնել. սա կյանքի օրենքն է: Այս տողերը ընկնելուց «հետոյի» մասին է: Ու խոսքս ուղղված է այն երիտասարդին, որը Հայաստանին բաժին հասած արհավիրքից հետո կորցրել է հավատը սեփական երկրում ու սեփական երկրի համար հաջողելու:

Գիտեմ, դժվար է: Հավատա, հասկանում եմ ինչ եմ ասում: Բայց հնարավոր է: Դժվարությունները գալիս են թրծելու մեզ, ամրացնելու մեր կամքը: Դժվարությունները նորմալ են, մենք անգամ «Գալաքսիում» սիրում ենք ասել, որ դժվարությունները նոր հնարավորությունների սկիզբ են: Մարդկանց 90%-ը հանձնվում է ու դադարում պայքարել ոչ թե ձախողումների պատճառով, այլ որովհետեւ հանձնվում է առաջին իսկ ձախողման դեպքում:

Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է ինովացիաներ ծնող երկիր դառնալ: Հավատում ենք, որ եթե մեկս մեկին թեւ ու թիկունք լինի, եթե պատասխանատու ու պրոֆեսինալ լինենք ամեն մեկս մեր ոլորտում` ուսանողը՝ համալսարանում, բժիշկը` հիվանդանոցում, զինվորականը` սահմանին, մեր թիմն ու գործընկերները` բիզնեսում…, մենք կարող ենք առաջ գնալ` «ժամանակից, աշխարհից, ինքներս մեզանից»: Ու եթե մի բան չստացվի, ու եթե պատահի, որ ընկնենք, պիտի դեպի առաջ ընկնենք, ընկնենք առաջ… որովհետեւ այդպես մի քայլ ավելի մոտ կլինենք մեր նպատակներին:

Ընկնենք առաջ, որովհետեւ ուժեղը ոչ թե նա է, ով երբեք չի ընկնում: Այլ նա, ով առաջ է ընկնում… ու բարձրանում: Սկսում ենք բիզնես ու սոցիալական ծրագրեր նոր թափով: Մեր երկրում «հայերենով» հաջողությունը հնարավոր է…»:

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր հիմնադրամի միջոցով 2019-21թթ. ընթացքում իրականացրել է շուրջ 20 զարգացման ծրագիր, որոնք ուղղված են եղել Հայաստանի բիզնես հեղինակության բարձրացմանը, հասարակական եւ կրթական զարգացմանը, սոցիալական ապահովության բարելավմանը զինծառայողների, երեխաների եւ տարեցների խմբերում: Երկու տարվա ընթացքում ծրագրերի ուղիղ շահառուների թիվը գերազանցել է 12,000-ը: 2022թ. համար «Գալաքսին» նախատեսում է զարգացմանն ուղղված ծրագրերի կրկնապատկում` հույս ունենալով համեստ, բայց հաստատուն ներդրում ունենալ հասարակական առողջացման, Հայաստանի տնտեսության վերականգնման եւ զարգացման գործում։

Պաշտոնական Հաղորդագրություններ
Courtyard by Marriott Yerevan-ը իր հյուրընկալ դռները բացեց ապրիլի 6-ին՝ Տերյան 5 հասցեում
Հպարտ ենք ներկայացնելու «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Courtyard by Marriott Yerevan-ը, որն իր հյուրընկալ ...
15 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների հրավերով տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար նախաճաշ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանի և խմբի համ ...
12 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր
Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայ ...
12 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ