«ԳԱԼԱՔՍԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՋՈՆ ԳԱԼԱԳԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ PECHAKUCHA NIGHT YEREVAN ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Մեծ Բրիտանիայի կառավարության Chevening կրթաթոշակային ծրագրին մասնակցած շուրջ 200 առաջնորդներ, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նշել են ծրագրի 40-ամյակը: Միջոցառումը անց է կացվել PechaKucha Night Yerevan-ի շրջանակում: «Առաջնորդության մասին» խորագիրը կրող հավաքը իր շուրջն էր հավաքել, ոչ միայն առաջնորդների այլ նաև տեսաբանների, նորարարական գիտությամբ զբաղվող անձանց, ովքեր մասնակցել են ծրագրին:

Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը, իսկ դրա իրականացմանը մեծապես նպաստել է «Գալաքսի» ընկերությունների խումբը, որի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը ներկայացրել է ծրագրի առավելությունները և շարունակական կրթության կարևորությունը «Գալաքսի» համայնքում:

«Ժամանակակից աշխարհում առաջնորդությունն իր տարբեր դրսևորումներով կարևոր դերակատարություն ունի առաջընթացի և հաջողության համար: Մենք՝ Գալաքսի ընկերությունների խմբում, դա լավ գիտենք: Ահա թե ինչու, 25 տարի շարունակ մենք կենտրոնացել ենք կրթության և շարունակական ուսուցման վրա՝ կառուցելով առաջնորդների համայնք: Կրթությունը Գալաքսիում մեզ համար հաջողության բանալին է: Ահա թե ինչու շարունակական ուսուցումը պարզապես պրակտիկա չէ. այն արմատացած է մեր ընկերության մշակույթում: Հենց շարունակական ուսուցման և առաջնորդության զարգացման մեր հանձնառության շնորհիվ մենք պատիվ ունենք լինելու այս միջոցառման կազմակերպման գործընկերներ»,- միջոցառման ժամանակ նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը։

Միջոցառմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ով  շնորհավորել է առաջատար կրթական կրթաթոշակային ծրագրի՝ Չիվնինգի 40-ամյակի կապակցությամբ:

«Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է մեր շրջանավարտների համար ոչ միայն հավաքվելու և կիսվելու իրենց պատմություններով, այլև քննարկելու այն ոգեշնչող անցած ճանապարհները , որ  նրանք անցել են Միացյալ Թագավորությունում ուսումն ավարտելուց հետո: Հուսով եմ, որ այսօր պատմությունները կոգեշնչեն և ավելի շատ տաղանդներ կներգրավեն Հայաստանից»,- միջոցառման բացման խոսքում նշել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը։

«Միջոցառմանը ներկա են գտնվել ութ հրաշալի բանախոսներ՝ աշխարհահռչակ բրիտանական կրթական հաստատությունների շրջանավարտներ, այդ թվում՝ «Չիվնինգ» կրթաթոշակի և Ջոն Սմիթի անվան կրթական ծրագրի շահառուները»։

Chevening-ը Միացյալ Թագավորության կառավարության միջազգային կրթաթոշակային ծրագիր է: Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլաանդիայի թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության (FCDO) և գործընկեր կազմակերպությունների կողմից: Կրթաթոշակներն աջակցում են Միացյալ Թագավորության համալսարաններում մագիստրոսական կրթություն ստացողուսանողներին, որոնք ապագա առաջնորդներ դառնալու իրական ներուժ ունեն: Առ այսօր Հայաստանում կա Չիվնինգիշուրջ 200 շրջանավարտ, որոնց թվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և հանրային ծառայողներ, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ազդեցիկ ներկայացուցիչներ և կարծիքի առաջնորդներ, մեդիամասնագետներ, միջազգային կառույցների և բիզնեսի ներկայացուցիչներ:

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999 թվականին Հայաստանում։ Ժամանակի ընթացքումընդլայնվելով դեպի տարածաշրջանային և միջազգային շուկա՝ ընկերությունն ընդգրկել է բիզնեսի և զարգացմանբազմաթիվ ոլորտներ: Սկսելով ապրանքների ներմուծումից՝ ընդլայնվել է մինչև ապրանքների մանրածախ առևտրի, անշարժ գույքի, հյուրընկալության, հեռահաղորդակցության, ՏՏ և այլ ոլորտներ: Այսօրվա դրությամբ Galaxy Group-ն ունիավելի քան 2200 աշխատակից և ներկայացված է 3 երկրներում՝ գործունեության ավելի քան 10 ոլորտներով և միջազգայինգործընկերների լայն շրջանակով։

Պաշտոնական Հաղորդագրություններ
Courtyard by Marriott Yerevan-ը իր հյուրընկալ դռները բացեց ապրիլի 6-ին՝ Տերյան 5 հասցեում
Հպարտ ենք ներկայացնելու «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Courtyard by Marriott Yerevan-ը, որն իր հյուրընկալ ...
15 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների հրավերով տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար նախաճաշ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանի և խմբի համ ...
12 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր
Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայ ...
12 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ