Galaxy Group-ը և Ucom-ը արժանացան մրցանակի ճգնաժամի փուլում գրագետ հաղորդակցության համար

Հայկական PR ասոցիացիան, որն արդեն 5-րդ տարին հետազոտական արդյունքների հիման վրա ընտրում է լավագույններին, ազդարարարեց հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի 2021 թվականի հետազոտությունների արդյունքների ամփոփումը: 2021 Հայկական PR մրցանակաբաշխության «տարվա ճգնաժամային կառավարում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Գալաքսի» ընկերությունների խումբը Ucom-ում ճգնաժամի հաղթահարման գործում գրագետ հաղորդակցություն իրականացնելու համար։ Նույն անվանակարգում պայքարում էին երկու պետական կառույց՝ Առողջապահության նախարարությունը (Covid-19 համավարակ) և Սահմանադրական դատարանը (Ճգնաժամը դատարանի շուրջ)։

«Ճգնաժամային հաղորդակցության լավագույն ռազմավարությունը ճշմարտությունն է ու ճշմարտության դիրքերից հանդես գալը», – մրցանակը ստանալիս նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը` շնորհակալություն հայտնելով բիզնես համայնքին և գործընկերներին խորհրդանշական մրցանակի ու գնահատանքի համար:

Հայկական PR մրցանակաբաշխության 2021-ի հանձնաժողովը նախագահել է գերմանացի հայտնի ճառագիր, հաղորդակցության մասնագետ, դոկտոր Վազրիկ Բազիլը, իսկ հանձնաժողովի կազմում հանդես են եկել ոլորտի հայ և օտարազգի մասնագետներ: Մրցանակակիրների ցանկը կազմելու համար ասոցիացիայի հետազոտական թիմի կողմից ուսումնասիրվել են ՀՀ պետական գերատեսչությունների, ֆինանսական կառույցների, տեղական և միջազգային, քաղաքական, մշակութային, սոցիալական կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հարցման է ենթարկվել թվով 1925 ռեսպոնդենտ՝ հանրային կապերի մասնագետներ, քաղաքագետներ, արվեստագետներ, հոգեբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ։ Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման են ենթարկվել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու տեսանյութերը, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատացված «Ռումորս» մոնիթորինգային համակարգը:

Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլի 9-ին Ucom-ում կառավարչական ճգնաժամ էր առաջացել, որն ուղեկցվում էր քաղաքական ճնշումներով, մինորիտար բաժնետերերի` ռեյդեռային հարձակման և ընկերության սեփականաշնորհման գործողություններով։ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր. «…երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը… Ucom-ը չի վաճառվում ու մեր արժանապատվությունը սակարկության չի դրվում»։ Մեկ տարի անց արձանագրվեց, որ թեև դժվարությամբ, բայց Ucom-ի թիմին հաջողվել է հաղթահարել ճգնաժամն ընկերությունում։

Հայկական PR մրցանակաբաշխությունը Հայկական PR ասոցիացիայի նախաձեռնությունն է: Ասոցիացիան հիմնադրվել է 2006 թվականին և կրթական ու հասարակական նախաձեռնությունների միջոցով նպաստում է ոլորտի զարգացմանը: Ասոցիացիայի հիմնադիր նախագահը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Աստղիկ Ավետիսյանն է:

Պաշտոնական Հաղորդագրություններ
ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԱՆԿԱՍԿԱԾ ԹՎԱՅԻՆ Է ՈՒ ԿԱՆԱՉ
Երեխաներին հեռահաղորդակցությունը պիտի որ ձանձրալի լինի: Երկար-բարակ լարերի միացում, ռադիոալիք, հաղորդիչ: Բայ ...
17 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
UCOM-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը, և Ericsson Nikola Tesla-ն՝ ժամանակակից ՏՀՏ արտադր ...
16 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
Գալաքսի ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին
«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) այսուհետ կհամագործակցեն նոր ...
17 Ապրիլի, 2023
ԱՎԵԼԻՆ