ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ՆՎԻՐՎԱԾ 3000 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

«Այսօր նոր օր է, սկսելու աշխատանքը սիրով». այսպես է սկսվում «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից հրապարակված մոտիվացիոն տեսաուղերձը, որը ուղղված է խմբի բոլոր ընկերությունների աշխատակիցներին։ Տեսաուղերձի համար օգտագործվել են «Գալաքսիի» դոկումենտալ կադրեր՝ ընկերության նախագծերից, ձեռքբերումներից, պատմությունից, աշխատակիցներից, այդ թվում, նաև ընկերության հիմնադիրներից։ Նպատակը՝ երկրի համար դժվարին ժամանակներին թիմային ոգին ու մոտիվացիան պահպանելն է։

«Գալաքսիի» 20 տարվա պատմությունը նորանկախ Հայաստանի գործարար ոլորտի համար նախադեպային է. փոքր ձեռնարարությունից մինչև ոլորտի կարևոր դերակատարներ։ Մեր 20 տարվա ճանապարհին ամեն օրը փորձ է արվել մի քայլ առաջ գնալ։ Պատիվ ու պատասխանատվություն ունենք մեր ընկերությունների միջոցով ծառայություն մատուցել Հայաստանի ամեն երրորդ ընտանիքին։  Այս ամենը մեր թիմի տարիների նվիրված աշխատանքի արդյունքն է, և արժանին պիտի մատուցվի թիմին»,ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը

Տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, սոցիալական զարգացում, կրթություն, արվեստ, ճարտարապետություն. «Գալաքսի» ընկերությունների խմբում այս ոլորտների ծրագրերը առանձնացված են, որպես թիմային հաջողության պատմություն։ Հիշեցնենք, որ միայն նախորդ տարի ընկերությունների խումբը հայտարարել է երեք խոշոր նախագծերի մասին, այդ թվում նաև Երևանում Իննովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցումը, Հայաստանում «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի կառուցումն ու Հայաստանում ֆրանսիական հայտնի «Փոլ» սրճարանների ցանցի մուտքը։ Միայն նշված նախագծերի արդյունքում երկրում 500-ից ավելի բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր կստեղծվեն։

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում են հանդես գալիս այնպիսի հաջողակ բրենդներ, ինչպիսիք են հեղահաղորդակցության միակ հայկական Ucom օպերատորը, այցելուների թվով առաջին շուկայում հանդիսացող Yerevan Mall-ը, TI’ME ժամացույցների ու աքսեսուարների մուլտիբերնդային խանութը, երևանցիների սիրելի Santafe կոնցեպտային սրճարանը և այլն։ Ըստ հրապարակված տվյալների, «Գալաքսի» ընկերությունների խումբը տարեկան 13-14 միլիարդ դրամ հարկեր է վճարում և զգալի ազդեցություն ունի երկրի ՀՆԱ-ի վրա։ Ներկայումս ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը մոտ 3000 է, իսկ միջին ամսական աշխատավարձը  2018թ.-ին կազմել է 320,000  դրամ, որը բարելավվել է 2019-ին՝ դառնալով 370,000 դրամ։ Ընկերությունների խումբը կորոնավիրուսի տնտեսական հետևանքներով պայմանավորված աշխատատեղերի կրճատումներ չի կատարել՝ կամք դրսևորելով պահպանել թիմի միասնականությունը դժվարին ժամանակներում։

Պաշտոնական Հաղորդագրություններ
5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր
Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայ ...
12 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Եվրոպական բիզնես ասոցացիան Հայաստանում հյուրընկալել են հավատարմագրված դեսպանների և բիզնես առաջնորդների ամենախոշոր միջոցառումը
Հայաստանում հավատարմագրված ավելի քան մեկ տասնյակ դիվանագետներ և գործարար համայնքի շուրջ 50 ներկայացուցիչներ ...
31 Հունվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Արցախից բռնի տեղահանված շուրջ 5000 ընտանիք «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից ստացել է 100 տոննա օգնություն
«Միասնական և հոգատար». այս խոսքերը միավորել են «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցներին, որոնք ավելի ...
22 Հունվարի, 2024
ԱՎԵԼԻՆ