Մտքի առաջնորդներ՝ «95-55 հայրենիք»

Մենք չգիտենք՝ ինչպիսին էր մեր հայրենիքը Տիգրան Մեծի օրոք, բայց մենք սերնդեսերունդ վերապատմում ու հաստատում ենք, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք.Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է։ «95-55 հայրենիքը» մեր հասարակական համաձայնության առանցքն է, ուստի մեր երկրին անհրաժեշտ է «95-55 հայրենիքի» նոր մոդել։

2019-ին «Լրագիր.ամ»-ի հետ սկսեցինք հարցազրույցների շարք Հայաստանի «մտքի առաջնորդների» հետ, որի նպատակը տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց տեսլականի հանրայնացումն էր։ Մարդիկ, ինովացիա, տեխնոլոգիաներ, բիզնես, արվեստ… այսօր ամփոփում ենք 30 փայլուն մարդկանց հարցազրույցների շարքը, որի համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին։

Շնորհակալություն Lragir.am-ի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիրյանին և առաջատար լրագրող Ռոզա Հովհաննիսյանին գաղափարակից դառնալու, հարցազրույցների ու լուսավոր մտքների հանրայնացման համար։ Շնորհակալություն Ագապեին լուսանկարների համար, շնորհակալություն ենք նաև հայտնում մեր երկու փայլուն գործընկերներին՝ 256 hub և LOFT մեր կողքին լինելու համար։ Շնորհակալություն մեր փայլուն խոսնակներին, որոնք կիսվեցին իրենց պատմություններով, գաղափարներով ու առաջարկներով։ Դուք ֆանտաստիկ եք։

Շարքը կշարունակվի #covid19 -ի տրամադրությամբ, հետևեք նորություններին։

Հոդվածները՝ այստեղ

Պաշտոնական Հաղորդագրություններ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը
Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին  «Գալաքսի» ընկերո ...
04 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը
Մասնակից թիմերի համերաշխության քայլով, երկրպագուների ծափահարություններով ու հանդիսավորությամբ մեկնարկեց « ...
21 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստը
Հայ-ռուսական գործարարի և ներդրողների երկխոսության ակումբը` «ՌԱՊԻԴ»-ը, որը միավորում է ավելի քան 40  գործարարն ...
13 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ