«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Այբ» կրթական հիմնադրամը համատեղ նախագծեր կիրականացնեն կրթական ոլորտում

Երիտասարդ սերունդը կկերտի մեր ապագան, որի հիմքում կլինի որակյալ կրթությունը։ «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Այբ» կրթական հիմնադրամը համատեղ նախագծերի մեկնարկ դրեցին՝ երիտասարդների զարգացմանը, բիզնեսի և ձեռներեցության կրթությանը, ստարտափերի և գաղափարների կառավարմանն ուղղված ծրագրերի միջոցով։ Կողմերը համագործակցության հուշագիր ստորագրեցին միասնական գործունեություն ծավալելու նպատակով։

«Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակում է ընդլայնել կրթական ոլորտի հետ  համագործակցությունը՝ առաջնահերթ համարելով կրթության միջոցով ինովացիոն միջավայրի և մշակույթի խթանումը։ Մենք պատրաստակամ ենք բիզնես գործունեության ընթացքում կուտակած լավագույն փորձը և ինտելեկտուալ կապիտալը ներդնել կրթության ոլորտում։ Ընդառաջ գնալով մերօրյա մարտահրավերներին՝ մեր տեսլականն է գիտելիքահեն և ինովատիվ լուծումների միջոցով հաղթահարել ճգնաժամերը», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի ԿՍՊ և գործընկերության ղեկավար Արմեն Խաչիկյանը:

 

 

«Այբ» կրթական շարժման գաղափարը մարդկային կյանքը և երկրի ապագան կրթությամբ վերափոխելն է: Իսկ նպատակը՝ սովորելու գերազանցության մշակույթ ձևավորելն ու հայկական կրթության զարգացմանն աջակցելն է։ Ողջ համայնքն իր բոլոր ջանքերն ու ներդրումներն ուղղում է 21-րդ դարի մրցունակ, ստեղծարար, փոփոխությունների պատրաստ սերնդի զարգացմանը։ «Այբ»-ի կողմից իրականացրած ամեն ծրագիր կամ նախաձեռնություն ուղղված է այս լուսավոր նպատակին, որն իրականացնում են «Այբ» գաղափարի շուրջ համախմբված նվիրյալներ ու աջակիցներ։

«Շատ ուրախ ենք, որ կրթությունն այսօր համախմբում է ավելի ու ավելի շատ բիզնեսի ներկայացուցիչների, որոնք կրում են սոցիալական մեծ պատասխանատություն՝ մասնակցություն ունենալով  կրթական լավագույն միջավայրերի և մոդելների ձևավորման ու տարածման գործում։ Վստահ եմ՝ նման գործընկերությամբ ու գիտակցությամբ մեզ կհաջողվի  ավելի հաստատուն քայլերով իրականացնել կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու մեր առաքելությունը», – ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

 

Հավելենք, որ հանդիպման ընթացքում, պաշտոնական մասից հետո, «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարության և ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը «Այբ»-ի աշակերտներին ներկայացրեց իր տեսլականը «Որոշումների կայացում և մասնագիտական կողմնորոշում» թեմայի շուրջ։ Զրույցի ընթացքում հնչեցրած հետաքրքիր երեք հարցերի հեղինակներն արժանացան «Գալաքսիի» աջակցությամբ հայերեն թարգմանված Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «21-րդ դարի 21 դասերը» և «Homo Deus. Ապագայի համառոտ պատմությունը» գրքերը։

 

 

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում՝ Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

«Այբ» կրթական հիմնադրամն իր գործունեության 15 տարիների ընթացքում մշակել և իրագործել է կրթական բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր, նախագծել և հիմնել օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են հանդիսացել ամբողջ կրթական համակարգի զարգացման համար: «Այբ»–ի ծրագրերը  բոլորի համար են․ նախագծերն ունեն տարեկան շուրջ 125 000 մասնակից։

Պաշտոնական Հաղորդագրություններ
ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԱՆԿԱՍԿԱԾ ԹՎԱՅԻՆ Է ՈՒ ԿԱՆԱՉ
Երեխաներին հեռահաղորդակցությունը պիտի որ ձանձրալի լինի: Երկար-բարակ լարերի միացում, ռադիոալիք, հաղորդիչ: Բայ ...
17 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
UCOM-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը, և Ericsson Nikola Tesla-ն՝ ժամանակակից ՏՀՏ արտադր ...
16 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ
Գալաքսի ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին
«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) այսուհետ կհամագործակցեն նոր ...
17 Ապրիլի, 2023
ԱՎԵԼԻՆ