Գալաքսի Չեմպիոնների Լիգան ավարտեց ևս մեկ անմոռանալի էջ իր պատմության մեջ։
2026 թվականի առաջնությունը միավորեց Galaxy Group համայնքի ութ թիմերի՝ Galaxy Group, Ucom, MegaFood, Yerevan Mall, PAUL, Cofix, TI’ME Հայաստան և TI’ME Վրաստան՝վերածվելով ֆուտբոլի, մրցակցության և թիմային ոգու իսկական տոնակատարության։

Առաջին խաղից մինչև եզրափակիչ յուրաքանչյուր հանդիպում ուներ իր պատմությունը՝ լարված պայքար, անսպասելի արդյունքներ, վճռական պահեր և բազմաթիվ հույզեր թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։
Սակայն առաջնությունը միայն հաշիվների և հաղթանակների մասին չէր։ Այն առաջին հերթին մարդկանց միավորելու, նոր կապեր ստեղծելու և միասին հիշարժան պահեր ապրելու մասին էր։

Չեմպիոնները
Հուզիչ և պայքարով լի հանդիպումներից հետո Ucom թիմը դարձավ Galaxy Champions League 2026-ի չեմպիոնը՝ արժանանալով առաջնության գլխավոր գավաթին։
Շնորհավորում ենք Ucom-ին՝ փայլուն հաղթանակի և արժանի չեմպիոնության համար։
Առաջնության լավագույն եռյակը համալրեցին՝ Galaxy Group-ը՝ երկրորդ տեղում, և TI’ME-ը՝ երրորդ տեղում։

Ֆուտբոլից ավելին
Galaxy Champions League-ը դարձել է այն առանձնահատուկ հարթակներից մեկը, որտեղ Galaxy համայնքը միավորվում է աշխատանքային առօրյայից դուրս՝ կիսելով մրցակցության ոգին, թիմային արժեքները և միասին ստեղծելով նոր հիշողություններ։
Թիմերի էներգիան, գործընկերների աջակցությունն ու յուրաքանչյուր խաղի հուզական պահերը այս տարվա առաջնությունը դարձրեցին իսկապես առանձնահատուկ։


Քանի որ Galaxy-ում հաջողությունը միայն ձեռքբերումների մասին չէ․ այն նաև մարդկանց, կապերի և միասին ստեղծած փորձառությունների մասին է։
Գավաթը պատկանում է Ucom-ին, իսկ այս առաջնության հիշողությունները՝ ամբողջ Galaxy համայնքին։
Շնորհավորում ենք բոլոր մասնակից թիմերին։
Շնորհակալություն մրցակցության, նվիրվածության և անմոռանալի պահերի համար։