Մեր Մասին
Պատմություն
«Գալաքսի» ընկերությունների խումբը հաջողության պատմության օրինակ է գործարարների և «ստարտափ» ձեռնարկությունների համար: 30 հոգանոց թիմից դարձել է շուրջ 3000 աշխատակիցներով բազմաճյուղ ընկերություն։ Ի լրումն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրինակելի իմիջի, «Գալաքսի»-ն, որպես հայաստանյան ընկերություն, բիզնեսի նոր մշակույթ է ներբերել տարածաշրջան։
Արժեքներ
Հաջողությունը ծնվում է շարունակական կրթության և արդյունավետ աշխատանքի արդյունքում։ Աջակցելով մարդկանց, ովքեր մղում ունեն կրթվելու, մենք նպաստում ենք Հայաստանում հաջողակ բիզնես նախաձեռնությունների ապագայի կերտմանը։
ՄԱՐԴԻԿ
Միանալ թիմին
Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհն ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան, որոնք բոլորն էլ, ի վերջո, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։
Կորպորատիվ կառավարում
«Գալաքսի» ընկերությունների խումբն ապահովում է կորպորատիվ կառավարում միջազգային բարձր ստանդարտներով, լավագույն փորձի և մենեջմենթի կիրառմամբ։ Մեր կողմից մշակված և ներդրված ընթացակարգերը, մեխանիզմներն ու նորմատիվային բազան ապահովում են գործունեության արդյունավետ և թափանցիկ միջավայր։